«Արմենպրես»
Ամենավաճառված մանկական գրքերի առաջին հորիզոնականում է գտնվում «Հեքիաթներ քնելուց առաջ» ժողովածուն, որը ներառում է պարտադիր ընթերցելու համար նախատեսված յուրահատուկ և հետաքրքիր հեքիաթներ:
Հանս Քրիստիան Անդերսենի «
«100 դասական հեքիաթներ» ժողովա
Չորրորդ հորիզոնականն է զբաղեցրել Ջ.Ռոուլինգի «Հարի Փոթերը և գաղտնիքների սենյակը» ստեղծագործությունը: Ամառային արձակուրդներն ավարտվում են, և Հարի Փոթերը կրկին վերադառնում է Հոգվարթսի վհուկության և կախարդության դպրոց: Դղյակի պատերին հայտնվող սպառնալից գրությունները զգուշացնում են, որ գաղտնիքների սենյակը կրկին բացվել է:
Վարկանիշային աղյուսակի հինգերորդ հորիզոնականում «Լինում է, չի լինում» պատկերազարդ հեքիաթների ժողովածուն: Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերոյի, Գաբրիել դը Վիլնյովի հեքիաթների հերոսները փոքրիկների ամենասիրածներն են: Այս հեքիաթների նոր նկարազարդումներն էլ ավելի հետաքրքիր են դարձնում ընթերցումը:
«Հայ ժողովրդական հեքիաթներ»-ն այս անգամ զբաղեցրել են պատվավոր վեցերորդ տեղը:
Իր դիրքերը բարելավել և յոթերորդ տեղն են գրավել «Արևիկ» հրատարակչության՝ հայ մեծանուն գրող ու մանկագիր Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ»-ը: Այս ստեղծագործությունները նույնպես թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և դարձել համաշխարհային ստեղծագործության նմուշներ:
Ութերորդ տեղում Հաշ ընդ Հաշ Փրինթ-ի հրատարակած՝ Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ»-ն են: Դրանք մեծ ժողովրդականություն են վայելում երեխաների շրջանում:
Իններորդ տեղում Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ն են: Գրքում ընդգրկված են հեղինակի` երեխաների կողմից սիրված հեքիաթները` «Պոչատ աղվեսը», «Ուլիկը», «Անհաղթ աքլորը», «Բարեկենդանը», որոնց հերոսներն իրականում կերտված են գունագեղ պլաստիլինից: Բացի սիրված ստեղծագործությունների ընթերցումից` երեխաները կարող են ինքնուրույն կերտել հերոսներին, ինչը կզարգացնի նրանց մտածողությունը, երևակայությունը, ձեռքի շնորհքը` բացահայտելով արվեստագետի նրանց ունակությունները:
Ամենավաճառվածների աղյուսակը եզրափակում է Կլոդ Ռուայի «Բաղձալի Բարովեկածը» գիրքը: Այս հեքիաթն ուսուցանում է, թե որքան կարևոր է թույլ տալ մարդկանց անել այն, ինչ իրենց իսկապես հաճույք է պատճառում, և սեփական կամքը չպարտադրել ուրիշներին։ Եվ որ երբեմն ցրված լինելու հետևանքով կատու գործելը շատ օգտակար և լավ գործ է, հատկապես երբ այդ կատուն Բաղձալի Բարովեկածն է՝ արտասովոր կատու ու շատ կարգին տղա։
Տեղ | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | ![]() |
«Հեքիաթներ քնելուց առաջ» | Բուկինիստ | 57 |
2 | ![]() |
Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» |
Արևիկ | 50 |
3 | ![]() |
«100 դասական հեքիաթներ» | Զանգակ | 39 |
4 | ![]() |
Ջ. Ռոուլինգ «Հարի Փոթերը և գաղտնիքների սենյակը» |
Զանգակ | 34 |
5 | ![]() |
«Լինում է, չի լինում» պատկերազարդ հեքիաթներ |
Զանգակ | 28 |
6 | ![]() |
«Հայ ժողովրդական հեքիաթներ» | Արևիկ | 26 |
7 | ![]() |
Ղազարոս Աղայան «Հեքիաթներ» |
Արևիկ | 25 |
8 | ![]() |
Ղազարոս Աղայան «Հեքիաթներ» |
Հաշ ընդ Հաշ | 25 |
9 | ![]() |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
Զանգակ | 13 |
10 | ![]() |
Կլոդ Ռուա «Բաղձալի բարովեկածը» |
Զանգակ | 12 |
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:
«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը