Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Արցախի նախագահը մասնակցել է Ստեփանակերտում մանկապարտեզի շենքի բացման արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է «Սոսե» մանկապարտեզի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախի նախադպրոցական հաստատությունների շարքում կարեւոր դերակատարություն ունի «Սոսե» մանկապարտեզների ցանցը, որը հիմնադրվել է Սփյուռքի մեր հայրնակիցների ջանքերով եւ հանդիսանում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության յուրահատուկ մի խորհրդանիշ:

Նախագահը երախտագիտություն է  հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս հայրենանվեր նախաձեռնության իրականացմանը՝ մեր ժողովրդի հոգսերով ապրելու, հայրենիքին միշտ օգտակար լինելու պատրաստակամության համար:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին