Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը գլխավորապես ուղղվել են տնտեսության կարևորագույն ոլորտներ

Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվող վիճակագրության` 2016 թվականին օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքերի ծավալը Հայաստանի տնտեսության իրական հատվածում կազմել է 169.8 միլիոն ԱՄՆ դոլար, որից 130.5 միլիոն ԱՄՆ դոլարը կազմել են  օտարերկրյա ուղղակի ներդրումները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, 2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը հիմնականում արձանագրվել են՝ Լյուքսեմբուրգից (100.7 մլն ԱՄՆ դոլար), Կիպրոսից (92.2 մլն ԱՄՆ դոլար), Միացյալ Թագավորությունից (70.3 մլն ԱՄՆ դոլար), Ամերիկայի Միացյալ Նահանգներից (25.0 մլն ԱՄՆ դոլար) և Ջերսիից (21.1 մլն ԱՄՆ դոլար):

2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը գլխավորապես ուղղվել են տնտեսության հետևյալ ոլորտներ` էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում (84.0 մլն ԱՄՆ դոլար), կացության կազմակերպում (67.7 մլն ԱՄՆ դոլար), շինարարություն (19.6 մլն ԱՄՆ դոլար), անշարժ գույքի հետ կապված գործունեություն (18.9 մլն ԱՄՆ դոլար) և տեղեկատվություն և կապ (18.6 մլն ԱՄՆ դոլար):

Ընդհանուր ներդրումները ներառում են ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները (վերջինում ներառվում են վարկերը և փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք /ստացվելիք գումարները, ստացված/ տրված կանխավճարները):

Զուտ հոսքերը հաշվետու ժամանակաշրջանում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների (չշփոթել ՀՀ ռեզիդենտ ընկերությունների կողմից օտարերկրյա պետություններում իրականացված ներդրումային հոսքերի հետ) տարբերություններն են:

ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքեր) ծավալը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից չի հրապարակվում: Վերջինները հաշվարկվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին