Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Պետրոպավլովյան ամրոցից կեսօրյա համազարկի իրավունքը վերապահվել է Տարոն Մարգարյանին

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով պաշտոնական այցով ՌԴ hյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Պետրոպավլովյան ամրոց, որտեղ նրան է վերապահվել սեպտեմբերի 6-ի կեսօրյա համազարկի իրականացման իրավունքը: Հարկ է նշել, որ ամրոցի Նարիշկինի աշտարակից ամեն օր թնդանոթային համազարկով ազդարարվում է կեսօրը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այս ավանդույթն, ի դեպ, սկիզբ է առել դեռևս Պետրոս Առաջինի կառավարման ժամանակաշրջանից: Ժամանակ առ ժամանակ թնդանոթային համազարկի իրավունքը վերապահվում է նաև Սանկտ Պետերբուրգի պատվավոր հյուրերին: Երևանի քաղաքապետը նաև գրառում է կատարել ամրոցի պատվավոր հյուրերի հուշամատյանում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին