Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Մետրոյի գնացքը վրաերթի է ենթարկել մետրոպոլիտենի աշխատակցին. տղամարդը մահացել է

 ՀՀ քննչական պետական կոմիտե ահազանգ է ստացվել այն մասին, որ մետրոյի գնացքը վրաերթի է ենթարել 1979թ. ծնված տղամարդու: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:

Ըստ նախնական տվյալների՝ 00:15-ին մետրոպոլիտենի տարածքում հերթական գիշերային պլանային աշխատանքներն իրականացնելու ժամանակ տնտեսական գնացքի մեքենավարը գնացքով վրաերթի է ենթարկել 1979 թ. ծնված տղամարդուն: Վերջինս ևս հանդիսանում է մետրոպոլիտենի աշխատակից:

Ստացած մարմնական վնասվածքներից տղամարդը մահացել է: Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին