Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանի գծով տնօրեն Մերսի Թեմբոնի ղեկավարած պատվիրակությանը,որի կազմում էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիլվի Բոսութղոյին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Ողջունելով ՀԲ ներկայացուցիչներին՝ ԿԳ նախարարը արդյունավետ աշխատանք է մաղթել հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին և հյուրերի խնդրանքով ներկայացրել ՀԲաջակցությամբ իրականացվող կրթական ծրագրերը: ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել կրթական բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և շեշտել, որ տարիներ շարունակ Հայաստանի կրթական համակարգի փոփոխություններն իրականացվել են ՀԲ-ի հետ համագործակցությամբ:

Հույս հայտնելով, որ հետագա համագործակցությունն առավել արդյունավետկլինի՝ Լ. Մկրտչյանն ընդգծել է կրթության համակարգում բովանդակային բերեփոխումների նոր փուլի մեկնարկի կարևորությունը: Իր հերթին Մ. Թեմբոնը շեշտել է, որ կրթությունն առանձնակի տեղ է գրավում Համաշխարհային բանկի կողմից ՀՀ-ում իրականցվող ծրագրերի մեջ, միաժամանակ պատրաստակամություն հայտնելով շարունակել աջակցությունը կրթական բարեփոխումների գործընթացին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին