Երեքշաբթի, 03. 06. 2025

spot_img

Գյումրիում մեքենան բախվել է մարդատար ավտոբուսին

Սեպտեմբերի 6-ին 15:00-ի սահմաններում Սայաթ-Նովա փողոցի վրա «Մերսեդես» մակնիշի մեքենան բախվել է թիվ 1 համար ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսին: Ուղևորները չեն տուժել: «Երկու մեքենաներն էլ շարժվել են Սայաթ-Նովա փողոցով դեպի Բագրատունյաց պողոտա: Ըստ «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդի բանավոր բացատրության, մեքենան գտնվել է անսարք վիճակում, որի հետևանքով մեքենայի ղեկը չի ենթարկվել վարորդին և տեղի է ունեցել տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարը ու երկու մեքենաներն էլ դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի: Մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան: Մեքենաներին պատճառվել է նյութական վնաս»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 3-րդ սպայակա վաշտի տեսուչ կապիտան Արմեն Պողոսյանը ՝հավելելով, որ դեպքի մեղավորը կհստակեցվի վարչական վարույթն իրականացնելուց հետո:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին