Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ քրգործը հանձնվել է ՀՔԾ վարույթ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ-ից, Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակչուհի Ն. Ս.-ն հաղորդում է տվել, որ նույն քաղաքի բնակչուհի Ն. Մ.-ի` աճուրդի հանված բնակարանը գնելու նպատակով վերջինիս որպես կանխավճար տվել է 900.000 ՀՀ դրամ: Բնակարանի առուվաճառքի վերջնական գործարքն իրականացնելու համար Ն. Մ.-ն ու նրա փաստաբանն իրեն խնդրել են սպասել մեկ ամիս, մինչև բնակարանի` հրապարակային աճուրդից հանելու գործընթացի ավարտը: Սակայն բնակարանը խոստացված ժամկետում աճուրդից չի հանվել, ավելին, Ն. Մ.-ն ու վերջինիս փաստաբանն այն վաճառելու պատրվակով մեկ տարվա ընթացքում իրենից մաս-մաս ստացել են վաճառքի` նախապես պայմանավորված ողջ գումարը` 2.330.000 ՀՀ դրամ: Արդյունքում բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառվել է այլ անձի, իսկ Ն. Մ.-ն ու նրա փաստաբանն իր տված գումարները հետ չեն վերադարձրել, այլ խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել են այն:

Այսպիսով, քաղաքացուց խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին