Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Կոտայքի մարզի բնակիչը մահացել է վիճաբանության ժամանակ ստացած վնասվածքներից. պարզվել է կասկածյալների ինքնությունը

 ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են 26-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2017թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 11:50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից «պոլիտրավմա, գանգուղեղային տրավմա»   ախտորոշմամբ, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել անձը չպարզված մի տղամարդ, ով ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Նույն օրը ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քերական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և ձեռնարկվել անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական  միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Արդյունքում՝ պարզվել է տուժած տղամարդու ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է, ծնված 1991  թվականին, վերջինիս՝ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:

Քննության տվյալներով՝ երիտասարդը մարմնական վնասվածքներն ստացել է իր ծանոթների հետ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Ծխախոտ գնելու հարցի շուրջ սկսված վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, որը շարունակվել է նաև ավտոմեքենայի մեջ։ Արդյունքում՝ 26-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել. սեպտեմբերի 3-ին վարույթն իրականացնող մարմինը տեղեկացվել է, որ տուժողը, բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Պարզվել է, որ երիտասարդին հարվածներ են հասցրել երեք հոգի, տվյալներ ձեռք բերվել նրանց ինքնության վերաբերյալ և հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ նշված անձանց հայտնաբերելու  ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին