Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Բնապահպանության նախարարությունը հայտնել է Ախուրյանի ջրամբարում ձկների մակերես բարձրանալու պատճառը

Ախուրյանի ջրամբարում ջրի քանակությունն անբավարար է, ինչը առաջ է բերել թթվածնի պակաս, այս հանգամանքն էլ ձկների՝ ջրի մակերևույթ բարձրանալու պատճառ  է հանդիսացել: «Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին ասաց Բնապահպանության նախարարության տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը:

«Ըստ համացանցում տարածված տեսագրության՝ Ախուրյանի ջրամբարում ջրի քանակությունն  անբավարար է, ինչը, ըստ էության, առաջ է բերել թթվածնի պակաս: Թթվածնի քաղցի պատճառով ձկները բարձրացել են ջրի մակերևույթ: Քանի որ ջրամբարը գտնվում է սահմանային գոտում, նախարարությունը աշխատանքներ է տանում թույլտվություն ստանալու սահմանապահ ծառայությունից ջրի նմուշառում իրանակացնելու համար՝ պարզելու, թե ջրի պակասի՞ց է, արդյոք, ձկների նման վարքը, թե այլ պատճառներ կան»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով` Ախուրյանի ջրամբարից ջրի բացթողնման հարցերը կարգավորում է դեռ խորհրդային տարիներից ձևավորված միջպետական աշխատանքային հանձնաժողովը, որը համակարգում է Հայաստանի և Թուրքիայի՝ Ախուրյանի ջրամբարից ջրի օգտագործման համատեղ միջոցառումները:

«Ցավոք, այդ հանձնաժողովում բնապահպանության նախարարությունը ներկայացուցիչ չունի»,- նշեց Վարդանյանը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին