Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Ռուսական դրամատիկական թատրոնի հոբելյանական թատերաշրջանը հագեցած կլինի նոր բեմադրություններով

Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում սեպտեմբերի 14-ին կբացվի  80-րդ՝ հոբելյանական թատերաշրջանը:  Ավանդույթի համաձայն՝  թատերաշրջանի բացման օրը կցուցադրվի Գ. Գորինի «Հիշատակման աղոթք» ներկայացումը (բեմադրությունը՝ Ալեքսանդր Գրիգորյանի): Թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանի հաշվարկով, այն կլինի 200-րդը: Առաջին անգամ «Հիշատակման աղոթք» բեմադրությունը ռուսական թատրոնի բեմում ցուցադրվել է 1991-ին: Այն երկար տարիներ համարվել էթատրոնի այցեքարտը:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին թատրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, նոր թատերաշրջանը կնշանավորվի նաև առաջնախաղերով: Սեպտեմբերի 23-ին և 24-ին բեմ կբարձրանա «Արքայադուստրը՝ սիսեռահատիկի վրա» մանկական ներկայացումը (բեմադրիչ՝ Նորա Գրիգորյան): Հաջորդը կկայանա Մ. Թիբոյի «Իդեալական տղամարդը» (բեմադրիչ՝ Վերոնիկա Սարոյան) կատակերգության առաջնախաղը: Դեկտեմբերի 25-ին թատերասերների դատին կհանձնվի նոր երաժշտական հեքիաթ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին