Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Հայտնի է բասկետբոլի Հայաստանի հավաքականի խաղացանկը

Նոյեմբերին մեկնարկելու է Եվրոպայի 2021 թվականի բասկետբոլի նախընտրական առաջին փուլը, որին մասնակցելու է նաև Հայաստանի ազգային հավաքականը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախընտրական B ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են լինելու Ալբանիայի և Դանիայի հավաքականները: 2017 թվականի  նոյեմբերի 23-ին կկայանա Ալբանիա-Հայաստան, իսկ  նոյեմբերի 26-ին` Հայաստան-Դանիա հանդիպումները: 2018 թվականին փետրվարի 25-ին կմրցեն Հայաստանի և Ալբանիայի  ընտրանիները: Վերջին հանդիպումը բասկետբոլի հավաքականը կանցկացնի հունիսի 28-ին` մրցելով Դանիայի դեմ:

Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին մասնակցում են 9 հավաքականներ, որոնք ընդգրկված են 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր են նվաճելու ենթախմբերում 1-ին հորիզոնականները գրաված թիմերը և 2-րդ տեղում հայտնված թիմերի շարքում լավագույն ցուցանիշը ունեցող հավաքականը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին