Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Հայաստան-Դանիա խաղից առաջ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Դանիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումից առաջ հետաքրքիր փաստեր է ներկայացրել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հավաքականում իր 11-րդ գոլը խփել է հենց Դանիայի հավաքականի դարպասը՝ հավասարվելով այդ պահի դրությամբ հավաքականի գլխավոր ռմբարկու Արթուր Պետրոսյանին:

Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքականում իր առաջին գնդակը խփել է հենց Դանիայի հավաքականի դարպասը՝ Եվրոպայի 1996 թ. առաջնության ընտրական փուլի արտագնա խաղում գրավելով Պետեր Շմեյխելի դարպասը:

Հայաստանի ազգային հավաքականը պաշտոնական խաղերում ամենախոշոր հաշվով 3 հաղթանակներից մեկը տարել է հենց Դանիայի հավաքականի նկատմամբ՝ 2013 թ. հունիսի 11-ին մրցակցի տանիքի տակ հաղթելով 4:0 հաշվով:

Երկու թիմերը մինչ այս անցկացրել են 7 հանդիպում: 5 անգամ հաղթել են դանիացիները, մեկ անգամ՝ մեր հավաքականը, ևս մեկ հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Հայաստանի հավաքականն այդ խաղերում խփել է 6, բաց թողել 9 գնդակ: Երկուական անգամ աչքի են ընկել Յուրա Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանը, մեկական գոլ են խփել Արթուր Պետրոսյանը և Արաս Օզբիլիսը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին