Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Երևանի համայնքային մանկապարտեզների շուրջ 4700 աշխատակից ևս կընդգրկվի առողջապահական ապահովագրության փաթեթում

Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային  խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների աշխատակիցներին առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու գործընթացն արդեն սկսվել է և այդ նպատակով հայտարարվել է համապատասխան մրցույթ:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ըստ այդմ, 2018 թվականի հունվարի 1-ից մանկապարտեզների շուրջ 4700 աշխատակից հնարավորություն կունենա  օգտվելու առողջապահական ապահովագրության փաթեթներով նախատեսված ծառայություններից: Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին, աշխատակազմի հանրակրթության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է աշխատանքների ընթացքը պահել մշտական հսկողության ներքո:

«Մեր նախընտրական ծրագրով նախատեսել էինք, որ մանկապարտեզների աշխատակիցների առողջապահական ապահովագրության հարցը ևս լուծենք ու, ըստ այդմ, արվել է հնարավորը, որպեսզի 2018 թվականի հունվարի 1-ից ի թիվս մեր բոլոր համայնքային ծառայողների ու քաղաքապետարանի ենթակայության մի շարք կազմակերպությունների աշխատակիցների` համայնքային մանկապարտեզների աշխատակիցները նույնպես ստանան առողջապահական ապահովագրության փաթեթներ:

Պարոն Նիկոյան, ուսումնասիրեք նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության մյուս կրթամշակութային և մարզական կրթօջախները, որոնց աշխատակիցները դեռևս ներառված չեն առողջապահական ապահովագրության  համակարգում, որպեսզի հաջորդ տարվա ծրագրում նրանց ևս ընդգրկենք հնարավորության դեպքում: Խոսքը, մասնավորապես երաժշտական, արվեստի և սպորտի դպրոցների մասին է», – ընդգծել է Տարոն Մարգարյանը: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին