Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Ռեստորանային համալիրի բակում կատարված սպանությունը բացահայտվել է

vv

Ոստիկանության Մասիսի բաժնում սեպտեմբերի 4-ին հաղորդում է ստացվել , որ հիվանդանոց են տեղափոխվել 1992 թվականին ծնված Ստեփան Մինասյանը՝ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, 1972 թվականին ծնված Եղիշ Հ.-ն՝ «որովայինի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և 21-ամյա Հարություն Մ.-ն՝ «ձախ ուսագոտու փակ հյուսվածքների սալջարդ, ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Հարություն Մ.-ն ռեստորանային համալիրներից մեկի բակում կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է Ս. Մինասյանի և Եղիշ Հ.-ի հետ, սուր ծակող-կտրող գործիքով հարվածներ է հասցրել նրանց, ինչի հետևանքով Ս. Մինասյանը և Եղիշ Հ.-ն  վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Ս. Մինասյանը ժամը 1.35-ին, գիտակցության չգալով, մահացել է, իսկ Հարություն Մ.-ն տեղափոխվել է հիվանդանոց:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին