Երեքշաբթի, 10. 06. 2025

spot_img

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության տոնի առթիվ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության տոնի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ կառավարության և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Արցախի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ:

Խոնարհվում ենք Արցախի անկախության ու ազատության համար մարտնչած հերոսների առջև: Նրանց անձնվիրությունը մեզ պարտավորեցնում է ամենօրյա աշխատանքով ամրապնդել մեր հաղթանակները, ուժեղացնել մեր անվտանգությունն ու մարտունակությունը և առաջ շարժվել մեր ընդհանուր ազգային նպատակների իրականացման լավատեսական ձգտումներով:

Հայաստանի կառավարությունը միշտ կանգնած է Արցախի կողքին ու պատրաստ է հնարավորինս աջակցել ու սատարել տնտեսական զարգացմանը վերաբերող ծրագրերի իրականացման հարցում:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այսօրվա մեծ տոնի առթիվ՝ մաղթելով Արցախի մեր հայրենակիցներին խաղաղություն, առաջընթաց և նորանոր հաջողություններ»:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին