Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

«Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դյուրավառ նյութերի պահեստարաններում բռնկված հրդեհի դեպքի առթիվ. քննություն է տարվում՝ պարզելու հրդեհի առաջացման պատճառները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ  կապերի բաժնից, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են ստացվել առ այն, որ 2017թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Երևան քաղաքում գտնվող «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դյուրավառ նյութերի պահեստարաններում առաջացել է հրդեհ, որի հետևանքով այրվել է ընկերության 2-11 տեղամասի դյուրավառ նյութերի պահեստավորման տարողություններում պահեստավորված քիմիական՝ լաք-էթինոլ դյուրավառ նյութը, մասամբ փլուզվել բետոնե տարողությունների տանիքները, դեֆորմացվել տանիքի մետաղական ճաղավանդակները, այրվել հարակից տարածքի չոր բուսածածկույթը:

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ի մասի(դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաեւ նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ) հատկանշներով, մշակվել են աշխատանքային վարկածներ և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական միջոցառումներ՝ հրդեհի բռնկման պատճառները պարզելու համար։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են հրդեհատեխնիկական, քիմիական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին