Չորեքշաբթի, 11. 06. 2025

spot_img

ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցում են «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժությանը

ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը` ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանի ղեկավարությամբ, օգոստոսի 29-ից ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում մասնակցում է «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, զորավարժությանն ընդգրկված են նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները:

 Մարտական կրակով անցկացվող զորավարժության թեման է «ԱՊՀ անդամ պետությունների հավաքական անվտանգության շրջանակներում հակաահաբեկչական գործողությունների և զինված ընդհարումների ժամանակ ավիացիայի և ՀՕՊ զորքերի համատեղ պատրաստումն ու կիրառումը»:

Զորավարժության նպատակներից են համատեղ խմբավորման կազմում հրամանատարներին և շտաբերին զորքերի կառավարման գործնական հմտությունների փոխանցումը, մարտական գործողությունների ժամանակ ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ զորքերի փոխգործակցելիության կատարելագործումը:

«Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժության ակտիվ փուլը կմեկնարկի սեպտեմբերի 4-ին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին