Չորեքշաբթի, 15. 01. 2025

spot_img

2016ին Ծննդեան Եւ Մահուան Ամեակներ Հայ Երախտաւորներու

Այս տարի ալ կազմած եմ այն հայ երախտաւորներու ցանկը, որոնց յոբելենական տարին է ընթացիկ տարին: Ցանկը կազմած եմ ինծի հասանելի աղբիւրներուն դիմելով:

Յաւակնութիւն չունիմ, թէ այս ցանկը ամբողջական է: Բայց յոյս ունիմ, որ ան կ՛օգնէ բոլոր միութիւններուն՝ ծրագրելու իրենց այս տարուան յիշատակի միջոցառումներն ու այլ աշխատանքները: Հայերէն մամուլն ալ կրնայ անդրադարձ ունենալ մեր գրական ու այլ երախտաւորներու կեաքին եւ գործունէութեան:

ԱՐՄԷՆ

Ծննդեան Ամեակներ (Գրական դէմքերու)

  • Գրիգոր Նարեկացի – 1065
  • Գրիգոր Տաթեւացի (փիլիսոփայ) – 770
  • Նաղաշ Յովնաթան (բանաստեղծ) – 335
  • Մխիթար Սեբաստացի (Մխիթարեան Միաբանութեան հիմնադիր, մշակութային եւ եկեղեցական գործիչ) – 340
  • Ամբրոսիոս Գալֆաեան (պատմաբան, բառարանագիր, Փարիզի Հայկազեան վարժարանի առաջին հայ տեսուչ) – 190     (մահը՝ 1906 թուականին).
  • Խորէն Գալֆաեան (բանաստեղծ) – 185
  • Ճիւանի – 170
  • Պետրոս Դուրեան – 165
  • Եղիա Տեմիրճիպաշեան   (արեւմտահայ գրող, փիլիսոփայ) – 165
  • Արփիար Արփիարեան – 165
  • Երուանդ Շահազիզ (պատմաբան, ազգագրագէտ, գրականագէտ) – 160
  • Գրիգոր Զօհրապ – 155
  • Վրթանէս Փափազեան – 150
  • Աւետիս Ահարոնեան – 150
  • Յակոբ Յակոբեան – 150
  • Շուշանիկ Կուրղինեան – 140
  • Միսաք Մեծարենց – 130
  • Մկրտիչ Ասլանեան (արձակագիր) – 110 (մահը՝ 1986 թուականին).
  • Մկրտիչ Արմէն (բանաստեղծ, արձակագիր) – 110
  • Մաթէոս Մուրատեան (բանաստեղծ) – 105
  • Աղաւնի (բանաստեղծուհի) – 105
  • Ռուբէն Աղաբաբեան (բանաստեղծ) – 105
  • Սերօ Խանզադեան – 100
  • Վիգէն Խեչումեան (արձակագիր) – 100
  • Ռուբէն Մելիք (սփիւռքահայ բանաստեղծ) – 95
  • Ռաֆայէլ Արամեան (արձակագիր) – 95
  • Մետաքսէ (բանաստեղծուհի) – 90
  • Նորայր Ադալեան   (արձակագիր, բանասիրութեան դոկտոր) – 80
  • Կարլէն Աբրահամեան (արձակագիր) – 80
  • Ալիսիա Կիրակոսեան (բանաստեղծուհի) – 80
  • Հրանտ Մաթէոսեան – 80
  • Վազգէն Առաքելեան (բանաստեղծ) – 75
  • Ռաֆայէլ Նահապետեան (արձակագիր) – 70
  • Վաչագան Սարգսեան (գրող, հրատարակիչ) – 65

 

Մահուան Ամեակներ (Գրական դէմքերու)

  • Միքայէլ Նալպանտեան – 150
  • Յակոբ Պարոնեան (գրող, երգիծաբան) – 125
  • Ղեւոնդ Ալիշան (բանաստեղծ, պատմաբան, հայագէտ) – 115
  • Ղազարոս Աղայեան – 105
  • Երուանդ Օտեան – 90
  • Ռուբէն Որբերեան   (արեւմտահայ բանաստեղծ) – 85
  • Վազգէն Շուշանեան (ֆրանսահայ գրող, բանաստեղծ) – 75
  • Երուանդ Շահազիզ (գրականագէտ) – 65
  • Լեւոն Շանթ (գրող, մանկավարժ) – 65
  • Դերենիկ Տեմիրճեան – 60
  • Վահան Արամունի (բանաստեղծ, արձակագիր, լրագրող) – 50
  • Վահրամ Ալազան (բանաստեղծ, արձակագիր) – 50
  • Էտուարտ Պոյաճեան (գրող) – 50
  • Համաստեղ (արեւմտահայ գրող) – 50
  • Պարոյր Սեւակ – 45
  • Ուիլիամ Սարոյեան – 35
  • Սուրէն Աւագեան (արձակագիր) – 35
  • Համօ Ամիրխանեան (լրագրող, գրականագէտ) – 30
  • Սուրէն Աղաբաբեան (գրականագէտ) – 30
  • Վահագն Դաւթեան – 20
  • Սիլվա Կապուտիկեան – 10
  • Անահիտ Բայանդուր (թարգմանչուհի) – 5

 

  • Ծննդեան Կարեւոր Ամեակներ (ըստ թուականի)
  • Յովսէփ Էմին   (Հայ ազատագրական պայքարի գործիչ) – 290
  • Մակար Եկմալեան (երաժշտահան) – 160
  • Նիկողայոս Տիգրանեան (երաժշտահան, դաշնակահար) – 160 (մահը՝ 1951 թուականին).
  • Դանիէլ Բէկ-Փիրումեան (նշանաւոր ռազմական գործիչ) – 155 (մահուան 95-ամեակ).
  • Նիկողայոս Ադոնց (պատմաբան, բանասէր) – 145
  • Ալեքսանդր Սպենդիարեան (երաժշտահան) – 145
  • Հրաչեայ Աճառեան   (լեզուաբան, բանասէր) – 140
  • Գրիգոր Սիւնի   (երաժշտահան) – 140
  • Գարեգին Նժդեհ – 130
  • Արտաշէս Բաբալեան (բժիշկ, քաղաքական գործիչ) – 130
  • Արման Կոթիկեան (բանաստեղծ, դերասան) – 120
  • Մանուէլ Մարութեան (դերասան, բեմադրիչ) – 115
  • Ալեք Մանուկեան (բարերար, ճարտարագէտ, արդիւնաբերող) – 115 (մահը՝ 1996 թուականին).
  • Թաթուլ Ալթունեան (երաժշտահան) – 115
  • Աշոտ Մաթեան (երաժշտագէտ) – 110
  • Համազասպ Պապաճանեան (մարաջախտ, Հայրենական Մեծ Պատերազմի հերոս) – 110
  • Ալան Յովհաննէս (երաժշտահան) – 105
  • Առնօ Պապաճանեան (երաժշտահան) – 95
  • Էդուարդ Միրզոյեան (երաժշտահան) – 95
  • Լիլի Չուգասազեան (օփերային երգչուհի) – 95
  • Ռաֆայէլ Աթոյեան   (նկարիչ) – 85
  • Բաբգէն Յարութիւնեան (պատմական գիտութիւններու դոկտոր) – 75
  • Ռոպերթ Էլիբեկեան (գեղանկարիչ) – 75
  • Արմէն Հախնազարեան   (ճարտարապետ) – 75
  • Վլատիմիր Աբրահամեան (նկարիչ) – 75
  • Արաքս Մանսուրեան (օփերային երգչուհի) – 70
  • Սարօ Կալենց (նկարիչ) – 70
  • Շեր (Շերիլին Սարգիսեան) – (երգչուհի) – 70
  • Գեղամ Գրիգորեան (օփերային երգիչ) – 65
  • Արա Երնջակեան (Երեւանի կամերային թատրոնի հիմնադիր, ղեկավար) – 65
  • Ռոբերտ Եսայեան (նկարիչ) – 65
  • Ռաֆայէլ Վահանեան (շախմատիստ, գրոսմայստեր կոչման արժանացած հայաստանցի առաջին շախմատիստը) – 65

 

Մահուան Կարեւոր Ամեակներ (ըստ թուականի)

  • Իսրայէլ Օրի (ազատագրական պայքարի գործիչ) – 305
  • Պետրոս Ադամեան (դերասան) – 125
  • Վարդգէս Սուրէնեանց (անուանի նկարիչ, ազգային պատմանկարչութեան հիմնադիր) – 95
  • Թովմաս Նազարբէկեան   (ռուսական բանակի զօրավար) – 85
  • Ալեքսանդր Թամանեան (ճարտարապետ) – 80
  • Փանոս Թերլեմեզեան (նկարիչ) – 75
  • Յովսէփ Օրբելի   (գիտնական, ալեւելագէտ) – 55
  • Հրաչեայ Ներսիսեան (դերասան) – 55
  • Բաբգէն Ներսիսեան (դերասան) – 30
  • Լուսինէ Զաքարեան (երգչուհի) – 25
  • Խորէն Յարութեան (աշխարհահռչակ քանդակագործ) – 25
  • Հրանտ Շահինեան (մարմնամարզիկ, Ողիմպիական Խաղերու կրկնակի մետալակիր) – 20
  • Վիքթոր Համբարձումեան – 20
  • Սպարտակ Սաֆեան (նկարիչ) – 15
  • Գեղամ Մալխասեան (նկարիչ) – 10
  • Կարապետ Եղիազարեան (նկարիչ) – 10
  • Ալենուշ Տէրեան (Իրանի ֆիզիքայի առաջին կին փրոֆեսոր, Իրանի մէջ առաջին արեւային աստղադիտակի եւ աստղադիտարանի հիմնադիր) – 5
  • Կամօ Նիգարեան (նկարիչ) – 5
  • Օհան Դուրեան (խմբավար) – 5
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին