«Ես արդէն մեծացել եմ եւ Ձմեռ պապիկից ոչ մի նուէր չեմ ուզում: Միայն ուզում եմ` Ձմեռ պապին այնպէս անի, որ մեր երկրում պատերազմ չլինի: Ուզում եմ մեր երկրում տիրի խաղաղութիւնը, համերաշխութիւնը: Մեր երկիրը միշտ լինի հզօր, անկախ, ազատ, աճող եւ բարգաւաճող: Մեր հայ զինուորները լինեն առողջ, քաջ, անվախ, խիզախ եւ համարձակ, որպէսզի կարողանան պաշտպանել մեզ: Ձմեռ պապիկին կը խնդրէի, որ մեր զինուորներից ոչ ոք չվիրաւորուի եւ չզոհուի, որպէսզի նրանք անփորձանք եւ ուրախ վերադառնան իրենց տները»:
Ըստ «Հայերն Այսօր»ի` նշեալ տողերը գրած է 5րդ դասարանի աշակերտ, 10ամեայ Արեգը։ Անոր ոսուցչուհին գրութիւնը տեղադրած է «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ: