Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Ծիրանաչիր․ 11 զարմանահրաշ հատկություն

Ծիրանի առողջարար հատկությունները մարդկությանը հայտնի են դեռ վաղ ժամանակներից: Այս հրաշք միրգը հայկական լեռնաշխարհի անբաժան մասն է, շատերի սիրելի միրգը: Այսօր կպատմենք ծիրանաչրի 11 հրաշալի հատկության մասին:

1. Մաքրում է մարսողական համակարգը
Նախքան սնունդ ընդունելը՝ կեր մեկ-երկու չիր, ինչը կխթանի մարսողությունը: Ծիրանաչրի մեջ պարունակվող ալկալիները չեզոքացնում են թթուները, իսկ իր լուծողական հատկության շնորհիվ՝ այն աղիքներից մաքրում է պատերին կպած անցանկալի մնացորդները:

2. Պայքարում է սակավարյունության դեմ
Ծիրանաչիրը երկաթի հարուստ աղբյուր է, որն օգնում է պայքարել սակավարյունության դեմ: Այն նաև պղնձով է հարուստ, ինչն իր հերթին նպաստում է երկաթի ներծծմանը օրգանիզմում:

Apricot3. Օգնում է փորկապության դեպքում
Ծիրանաչրում պարունակվում է պեկտին ու ցելյուլոզա: Վերջինը մեղմ լուծողական է, պեկտինն էլ փորկապության ժամանակ օրգանիզմում կարգավորում է ջրի մակարդակը:

4. Օգնում է տենդի ժամանակ
Ծիրանաչրի հետ կարող ես խառնել մեկ թ. գ. մեղր, լուծել ջրի մեջ և ընդունել: Իջեցնում է տաքությունը:

5. Նպաստում է մաշկի շողարձակմանը
Պարունակվող վիտամինների շնորհիվ՝ ծիրանի ու ծիրանաչրի հաճախակի օգտագործումը մաշկը դարձնում է առողջ, առանց ցանի ու ալերգիկ քորի: Ծիրանի հյութն օգտագործվում է արևից այրվածքների ու էկզեմայի մեղմացման համար, իսկ յուղը հրաշալի սնուցող միջոց է, հատկապես՝ ձմռան ցուրտ օրերին, երբ մաշկը ստիպված է դիմակայել 0-ից ցածր ջերմաստիճանների:

armenian dry fruits
6. Հղիության դեպքում

Հղի կանանց կամ կերակրող մայրերի համար ծիրանաչիրը կարող է հիանալի փոխարինել խմորեղենին կամ շոկոլադին, քանի որ ավելի առողջարար տարբերակ է: Սակայն պետք չէ չարաշահել:

7. Կարգավորում է սրտի աշխատանքը  
Գաղտնիքը հետևյալն է՝ ծիրանաչիրը հարուստ է կալիումով, որը հանքանյութ ու էլեկտրոլիտ է և նպաստում է մարմնում ջրի բալանսին, ինչն էլ, իր հերթին, նպաստում է սրտամկանի աշխատանքի կարգավորմանը:

8. Լավ տեսողության գրավական է
Վիտամին A-ն, որը կա ծիրանաչրի մեջ, տեսողության համար ամենաանհրաժեշտ վիտամիներից է, նաև հզոր հակաօքսիդանտ է, որն օգնում է օրգանիզմից ազատ ռադիկալների հեռացմանը և հյուսվածքների առողջության պահպանմանը: Ազատ ռադիկալները վնաս են հասցնում մարդու աչքի թաղանթին, ինչը հանգեցնում է կատարակտի և այլ հիվանդությունների:

zatik39. Օգնում է արյան բարձր ճնշման դեպքում
Ծիրանաչիրը պարունակում է երեք անգամ ավելի շատ կալիում և շատ ավելի քիչ աղ, քան բանանը, և օգնում է արյան ճնշման կայունացմանը: Շնորհիվ օրգանիզմում հեղուկի պահպանման հատկության՝ ծիրանաչիրը նվազեցնում է արյան ճնշումը:

10.  Ամրացնում է մկանային հյուսվածքները
Օգնում  է կարգավորել օրգանիզմում թթվայնության բալանսը և նպաստում պրոտեինի սինթեզին, հետևաբար՝ անփոխարինելի է հատկապես մարզիկների և մարզասրահ հաճախողների համար, քանի որ երկար պարապմունքներից հետո մկանային հյուսվածքների մեջ առաջացած միկրոճաքերը սնուցման կարիք ունեն:

11. Օգնում է արյան արագ մակարդմանը
Ծիրանաչրի մեջ պարունակվող վիտամին K-ն օգնում է բաց վնասվածքների կամ առատ արյունահոսության դեպքում արյան արագ մակարդմանը: Օրական 5-6 ծիրանաչիրը բավական է 4 միկրոգրամ վիտամին K-ի ստացման համար:

www.civilnet.am

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին