Ուրբաթ, 01. 03. 2024

spot_img

Սիրոյ Պանթէոն՝ Առաջին Համբոյր. Սիլվա Կապուտիկեան

Սիլվա Կապուտիկեան
Սիլվա Կապուտիկեան

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԲՈՒՅՐ

Այս իրիկուն ես ուշ դարձա, ուշ դարձա տուն,
Ես դարձա տուն այսօր շիկնած ու ահադեմ.
Թվաց բոլորը փողոցում ի՜նձ են նայում
Եվ իմ մասին արդեն գիտե՜ն, արդեն գիտե՜ն:

Այս իրիկուն ես ուշ դարձա, ուշ դարձա տուն,
Ես դարձա տուն, և տխո՜ւր էր սիրտս, տխո՜ ւր.
Թվաց անդարձ կորցրել եմ գանձ մի անհուն,
Եվ իմ աչքին ափսոսանքի արցո՜ւնք կար լուռ:

Ես տուն դարձա ու հոգուս մեջ ահ կար թաքուն,
Դռների մոտ մայրս, մա՜յրս ելավ իմ դեմ.
Նրա աչքում ես փնտրեցի կասկած ու քեն,
Եվ նախատինք ես փնտրեցի նրա աչքում:

Բայց ո՜չ, այնտեղ նույն գորովն էր, նույն սերը հեզ
Նայում էր նա այնպես խաղաղ ու անսքող.
-Ա՜խ, մի՛ նայիր ինձ այլևս մանկան որպես,
Մա՜յր, փոխվե՛լ է, փոխվե՜լ արդեն աղջիկը քո…

 

Սիլվա Կապուտիկյան

1939թ.

Կողքի Գեղանկար՝  Karen Aghamyan

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին