Կիրակի, 27. 04. 2025

spot_img

Նիկոլն ու Ալիեւը Ինչո՞ւ են Շտապում

Տեսակէտ

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Այսօրերին մի քանի կարեւոր լուրեր կային, որոնք հիմք ընդունելով՝ լրիւ հասկանալի է դառնում թէ ինչո՞ւ նիկոլն ու Ալիեւը այսքան շտապում են Հայաստան-Ազրպէյճան խաղաղութեան համաձայնագիրն ստորագրել։

Թուրքիայի համար դէպքերը խաղաղ ու դրական չեն գնում

Թուրքիայի հովանաւորութիւնն ունեցող՝ Սիրիայի իշխանութիւնների կողմից կազմակերպուած՝ ալաուիների ջարդերը, մի ուրիշ պատճառ եղան, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը համագործակցեն իրար հետ՝ այս անգամ Սիրիայում։ Այս երկու երկիրը միասին դիմել են ՄԱԿ-ի Ապահովական Խորհրդին՝ օրակարգ բերելու Սիրիայում ցեղասպանութեան հարցը։

Շատ կարեւոր էր ԱՄՆ Պետքարտուղարի խօսքը, որ էականօրէն տարբերւում էր Եւրոմիութեան պաշտօնատարների յայտարարութիւններից։ Եթէ եւրոպական կառոյցները դատապարտութեան ընդհանուր խօսք են ասել, ապա ԱՄՆ Պետքարտուղարը յստակ նշել է Սիրիայի փոքրամասնութիւններին պաշտպանելու կարեւորութիւնը․ նա յստակ անուններ տուեց․ քրիստոնեաներ, ալաուիներ եւ քրտեր։

Երկրորդ կարեւոր լուրն այն է որ՝

Ամերիկացի մի քանի կոնգրեսականներ՝ երկու կուսակցութիւններից, արդէն դիմել են ԱՄՆ Պետքարտուղարութեանը, որ Թուրքիայի համար նոր կարգավիճակ սահմանի։ Թուրքիան համարւում է եւրոպական երկիր եւ մտնում է ԱՄՆ Պետքարտուղարութեան մէջ ձեւաւորուած՝ եւրոպական երկրների շարքում։

Առաջարկը ներկայացնողները նշել են ներկայ Թուրքիայում բազմաթիւ հարցեր, որոնց բերումով երկիրը հեռացել է Եւրոմիութեան չափանիշերից։ Նշուած է նրանց կապերը ահաբեկչական կազմակերպութիւնների հետ եւ Մարդու իրաւունքների խախտումները՝ վերջին տարիներում։

Պետքարտուղարութիւնը ժամանակ ունի քննել հարցը, ու եթէ համաձայն գտնուի, ապա կը փոխեն Թուրքիայի կարգավիճակը՝ նրան տալով Մերձաւոր Արեւելքի երկրների կարգավիճակ․ համարեա Սուրիոյ նման մի բան։

Նաեւ, եթէ նկատի ունենանք միջազգային ճնշումները Ազրպէյճանի վրայ՝ կապուած Արցախում շինծու դատավարութիւնների, Արցախում դեռ գերի պահուած զինուորների եւ արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրաւունքի հետ, ապա, կարծում ենք, կարող ենք հաստատել, որ սեւ ամպեր են կուտակւում Ազրպէյճանի երկնքում։

Այդ սեւ ամպերը խտանալու հեռանկար է պարզում, երբ որ տեսնում ենք Ուքրանիայում պատերազմի հարցով եւ հրադադար կնքելու կապակցութեամբ էլ մեծացել են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ջանքերը․․․ Հերթական հանդիպումներ են տեղի ունենում, եւ, գուցէ կարող ենք ասել հրադադար կնքելը մօտալուտ է։ Իհարկէ, վերջնական խաղաղութեան հասնելը պահանջելու է աւելի երկար ժամանակ։

*     *     *

Վերում նշուածների, եւ քաղաքական շատ ուրիշ զարգացումների պատճառով, նիկոլն ու Ալիեւը հասկացել են, որ պիտի շտապեն ինչ-որ թուղթ ստորագրելու․․․ Իսկ այդ համաձայնութիւնը ինչքանո՞վ հայանպաստ է լինելու, ապա դրա մասին թող ասեն մասնագէտները։

Մի ուրիշ կարեւոր հարց, որ հաստատ պիտի նկատի ունենալ,-

նիկոլը այսօր եւս ասաց, «Արեւմտեան Ազրպէյճան չկայ Հայաստանում»։ Լաւ, հասկացանք․․․ Բայց հիմնական հարցն այն է՝ թէ ի՞նչ է հասկանում նիկոլը Հայաստան ասելով․․․

նիկոլի բնորոշմամբ, ժամանակին Արցախն էլ էր Հայաստան․․․ Հիմա ասում է ուրիշ բան, եւ ո՞վ կարող է երաշխաւորի թէ էս գործակալը վաղը մի ուրիշ նոր բացատրութիւն չի յօրինելու Հայաստան երկրի մասին․․․ Կա՞յ նման երաշխիք։ Ո՛Չ։

Ուրեմն, նախ պիտի հարցնել նիկոլին,- վերջապէս ո՞րն է քո հասկացած Հայաստանը։ Արդեօք Սիւնիքը, Տաւուշը եւ ներկայ Հայաստանից ուրիշ մասեր մտնո՞ւմ են քո հասկացած՝ վերջնական Հայաստանի մէջ։ Եթէ ոչ, ապա նորից ճիշտ է նիկոլը․․․ Արեւմտեան Ազրպէյճան չկայ նիկոլի հասկացած ա՛յդ Հայաստանում։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին