Հինգշաբթի, 27. 03. 2025

spot_img

Ձուաձեւ (Oval) Գրասենեակի Մէջ Վարկաբեկումին Հակառակ Կողմը, Կամ՝ Պարտութիւնը Ուրիշի Գրպանը Գցելու Նուրբ Արուեստը

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Պարտութեան համար ուրիշին մեղաւոր տեսնելը, պարտութիւնը ուրիշի գրպանը գցելը․․․ Սա այն էր՝ ինչ կատարեց Ուքրանիայի նախագահ Զելենսկին՝ ԱՄՆ նախագահ Տոնալտ Թրամփի հետ հանդիպման ժամանակ։

Այստեղ այս հանդիպումը քննարկելու նպատակ չունեմ, միայն այն ասեմ որ՝ ամբողջութեամբ ճիշտ եմ իմանում ԱՄՆ նոր իշխանութիւնների որդեգրած քաղաքականութիւնը՝ Ուկրանիայում պատերազմը կանգնեցնելու համար։ Այս քաղաքականութիւնն ունի ամերիկացիների նեցուկը։

Թէ իրականում ո՞վ սկսեց թէժացնել բանակցութիւնները,-

Դա փոխնախագահ Վանսն էր։ Թրամփը արձագանգեց Զելենսկի-Վանս հակաճառութեանը, ու կրկնեց իր այն խօսքերը, որ ամիսներ նախքան ԱՄՆ ընտրութիւններ միշտ ասել է նա։

Բայց ի՞նչ էր հետապնդում Զելենսկին Սպիտակ Տանը,-

Չեմ կարծում, որ Զելենսկին չգիտի ուքրանիական բանակի ողբալի վիճակի, ջախջախուած լինելու մասին․ նա հաստատ տիրապետում է բոլոր հարցերին, բայց թէ ինչո՞ւ այդքան պնդում ունեցաւ տեսնելու ԱՄՆ իշխանութիւնների նեցուկը հիմա էլ, ասեմ իմ կարծիքը։

Զելենսկին շատ լաւ գիտէր, ե՛ւ գիտի ԱՄՆ իշխանութիւնների նպատակն ու քաղաքականութիւնը, բայց այս ամենը հերթական թատրոնն էր ծաղրածու Զելենսկիի կողմից՝ ապագայում ասելու եւ պնդելու, որ պատերազմում պարտուելու համար մեղաւոր է, պատասխանատու է ԱՄՆ-ն։ Սա՛ էր նրա բեմադրութեան բուն նպատակը։

Նոյնը ժամանակին կատարեց նիկոլը, չէ՞։ Իր դաւաճանութեան ու Արցախը ծախելու համար փորձեց մեղաւոր իմանալ նախկիններին, ռուսներին․․․ Բոլորը մեղաւոր են, բացի ինքը՝ նիկոլը։

Բայց, կարծում եմ, եւրոպական երկրների վայնասունը չի ունենալու նկատառելի արդիւնք։ Ուքրանիան պարտուած ու կործանուած է՝ ոչ թէ ԱՄՆ նախագահ Տոնալտ Թրամփի քաղաքականութեան պատճառով, այլ՝ ԱՄՆ նախկին Գործադիր իշխանութեան, դեմոկրատների եւ կլոպալիստների յանցաւոր ընթացքի պատճառով։

Այս ամենի համար բերեմ միայն մի ապացոյց, որ իսկապէս անարգալից վերաբերմունք էր ԱՄՆ նախագահի եւ նոր իշխանութիւնների նկատմամբ։

Զելենսկին նախագահ Թրամփին ցոյց տուեց Ուքրանիայում պատերազմից նկարներ՝ ասելու համար թէ ինչ է տեղի ունենում այս պատերազմի ընթացքում․․․ Լաւ։ Շարունակենք,-

Աշխարհը, ե՛ւ նախագահ Թրամփը այդ նկարներով չէ, որ պիտի իմանան իրականութիւնները։ Այդ նկարները ցոյց տալու այդ թատրոնով հետաքրքրուած կը լինեն միայն զոմբիները, ու հետաքրքրուած են նաե՛ւ հայ զոմբիները․․․

Եւ ընդունենք, որ Զելենսկիի այդ եւ նման վարմունքը անարգանք էր Միացեալ Նահանգների նկատմամբ, որի մասին շատ պարզ ու յստակ ասացին ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը։

Զելենսկին գիտի, որ պարտուել է․ խայտառակ պարտութիւն է կրել, ու հիմա՞․․․ Իրենից բացի մեղաւորներ է փնտրում՝ պարտուելու պատասխանատուութիւնը նրանց գրպանը գցելու համար։

Զելենսկիի այս ընթացքը մեզի՝ հայերիս համար ծանօթ պատմութիւն է, չէ՞։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին