Երեքշաբթի, 25. 03. 2025

spot_img

Անկիւնադարձային Ժամանակներ Աշխարհում

Սեղմել վերեւը լսելու համար նիւթիւն լսողական տարբերակը

Ձայնագրութիւնը յառաջացած  է Armenian Text to Speech արհեստական բանականութեան միջոցով, որ այս պահուն կը գտնուի իր փորձառական փուլին մէջ:


Տեսակէտ

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

ԱՄՆ նախագահ Տոնալտ Թրամփին ընդունե՞նք, թէ ոչ, չենք կարող նկատի չունենալ նրա քաջութիւնը՝ Միացեալ Նահանգների, ե՛ւ աշխարհի նոր իրավիճակների մասին յստակ խօսելու ու կարեւոր յայտարարութիւններ անելու տեսակէտից։ Չենք կարող անտեսել նախագահ Թրամփի յանձնառութիւնը՝ մերօրեայ քաղաքական կեանքն ու քաղաքական աշխարհը համաքայլ պահելու նոր ժամանակների եւ նոր իրականութիւնների հետ։ Ու Թրամփի գործունէութիւնը՝ խորքում յեղափոխական բնոյթ ունի։

Մենք դեռ չգիտենք, չենք զգում ինչ ժամանակներում ենք ապրում։ Ներկան աշխարհի պատմութեան մէջ արձանագրուելու է որպէս անկիւնադարձային ժամանակաշրջան, որը անշրջելի է, անկասելի է։ Դա հնարաւոր չէ կանգնեցնել անձերին վերացնելով։

*     *     *

Ներքեւի մի շարք տեղեկութիւնները վերցրել եմ հայաստանեան քաղաքական նոր դէմքերի ֆէյսպուքեան էջերից։

  1. Ուկրայինայում 2024-ի Նոյեմբերի 9-ի գիշերն է։

Ուկրանիայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն յայտարարեց, որ Ուկրանիան արդէն պարտուել է պատերազմում ու Թրամփը, փորձելով կանգնեցնել պատերազմը, պարզապէս փորձում կանխել Քիեւի ջախջախումը կռուի դաշտում։

Պորոշենկոն յայտարարել է, որ Զելենսկին չի ցանկանում պատասխանատուութիւն կրել իր որոշումների համար ու այժմ մտածում է բացառապէս իր իշխանութիւնը պահելու մասին, քանի որ այն կորցնելու դէպքում յայտնուելու է բանտում` որպէս պետական դաւաճան։ Ինչ խօսք, դաժան է։

  • Եւ խօսեց ԱՄՆ նախագահ Թրամփը։ Այն, ինչ նա ասաց Զելենսկու մասին, ըստ էութեան, մահուան դատավճիռ է։

Թրամփը յայտարարել է, որ Ուկրանիան պէտք է վերադարձնի ամբողջ գումարը, որը ԱՄՆ-ը յատկացրել է տարիներ շարունակ։ Թրամփի խօսքով` Զելենսկին չի կարողանում բացատրել, թէ ուր են այդ փողերը։

Պատերազմի մէջ եւս Թրամփը մեղադրեց Զելենսկուն` նրան անուանելով ոչ իրաւասու եւ ոչ կառուցողական կողմ, ինչպէս նաեւ նշեց, որ Զելենսկին ունի ընդամէնը 4 տոկոս վարկանիշ ու չի կարող բանակցել. նա պէտք է հեռանայ։

  • Թրամփը յայտարարել է, որ Զելենսկու որոշելով չի՝ պատերազմը կը դադարի՞, թէ» չի դադարի։ Թրամփն նաեւ ընդգծել է, որ Զելենսկին 4% ժողովրդականութեան ցուցանիշ ունի։ Այսինքն՝ Զելենսկին այս ամենում ոչինչ է։ Թրամփը վստահ է, որ այդ հարցը լուծողները բացառապէս ինքն ու Փութինն են։ Իսկ Եւրոպան՝ իբրեւ դերակատար Թրամփի քարտէզում չկայ։ Սա՛ է նոր աշխարհակարգը։

4- Եւրոպան երեք տարի ժամանակ ունէր կանգնեցնել պատերազմը Ուկրանիայում, բայց դա չի պատահել՝ նաեւ բանակցողների թուի շատ լինելու պատճառով։

*     *     *

Իմ կողմից ուզում եմ աւելացնեմ հետեւեալը,-

Թրամփը հասկանում է, հիմա պիտի կանգնեցնի Ուկրանիայում պատերազմը․ նա ուզում է ամենաքիչ կորուստներով դուրս գայ այս վիճակից ու պահել Ուկրանիայի այն տարածքը, որ ռուսները դեռ չեն նուաճել։

 Թրամփը նաեւ հասկանում է, որ Ուկրանիայում ընտրութիւններ լինելու դէպքում՝ մեծ յաղթանակով իշխանութեան կը գան ռուսամէտները։ Նա ուզում է մի ձեւ գտնել Զելենսկիին մի աւելի յարմար մարդով փոխարինելու համար։

Իսկ Եւրոպա՞ն․․․ Եւրոպայում իրարանցում է։

Այս պայմաններում, Հայաստանի՝ ԵՄ անդամակցութեան հեռանկարը իրատեսական չէ։

Եւ, ի տես այս ամենի «լռել են»/ սսկուել են Հայաստանի մէջ այսպէս կոչուած եւրոպամէտներն ու ԵՄ մտնելու ստորագրահաւաք ձեռնարկողները: Հետաքրքրական է թէ ինչո՞ւ։

Հայաստանում դեռ աշխոյժ են սրանից 20 տարի առաջուայ եւրոպամէտ-արեւմտամէտ քննարկումները։ Հայաստանում քաղաքական միտքն ընդհանրապէս չի զարգանում, մի բան էլ գնալով աւելի նահանջում է։ Բայց, կարծում եմ շուտով եւ արագ կը կարգաւորուի այս ամենը՝ Հայաստանում քաղաքական նոր դէմքեր մէջտեղ գալով։

*     *     *

Նիկոլ Փաշինեանը վերջերս յայտարարեց, որ դիմելու է ժողովրդին գաղափարախօսական հարցերով եւ իբր թէ ըրաւ 14 կէտերէ բաղկացած ելոյթով մը….

Նախ պահանջենք ՀՀ Վարչապետից  բացատրի ի՞նչ է նշանակում գաղափարախօսութիւն, չէ՞ որ նա հայկականն ու ազգայինը փորձում է հանել գաղափարախօսութիւնների շրջանակից։ Իր վերջին հրապարակային ելոյթով ալ ալ  ինչ-որ բաներ մոգոնեց, թազաթազա «գաղափարներ» մէջտեղ նետեց։

Այսօրուայ սիւնակս աւարտեմ Ֆէյսպուքի մի ընկերոջ խօսքով,-

«Աշխարհը կառավարելու համար կը ձեւաւորուի ԱՄՆ-ՌԴ-Չինաստան եռեակ դաշինքը»։

Հաւանակա՞ն է: Սպասենք եւ տեսնենք:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին