Կիրակի, 09. 02. 2025

spot_img

Մեղրին – Քոչարեանն ու Նիկոլը

Լսել նիւթին լսողական տարբերակը

Ձայնագրութիւնը յառաջացած  է Armenian Text to Speech արհեստական բանականութեան միջոցով, որ այս պահուն կը գտնուի իր փորձառական փուլին մէջ:


Տեսակէտ

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Հայկական տպագիր թերթեր եւ առցանց հարթակներ արդէն հրատարակել են Ղարաբաղեան հարցի բանակցութիւնների կապակցութեամբ փոխզիջումների մասին փաստաթղթեր, որոնք վկայում են Հայաստանի նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի եւ Ազրպէյճանի ժամանակի նախագահ Հէյտար Ալիեւի միջեւ բանակցութիւններից որոշ մանրամասնութիւններ։

Սա վկայակոչել է «Ազատութիւնը», իսկ նշուած բոլոր փաստաթղթերը ամերիկացի դիւանագէտների եւ պետական գործիչների զեկոյցներն ու նամակներ են, որոնք մինչեւ հիմա հասու չի եղել ու նոր է բացայայտւում։

Փաստաթղթերի մեծ բաժինը վերաբերում է Թուրքիայի ժամանակի նախագահների դիմումնագրերին ամերիկեան կողմին, որպէսզի նրանք եւս միջնորդեն Հայաստանն ու Ազրպէյճանը փոխզիջումների կարգով՝ լուծելու Ղարաբաղեան հարցը։ Այսինքն՝ Մեղրին Ազրպէյճանին յանձնելը հիմնականում օրակարգ է բերել Թուրքիան։

Կարեւոր եմ իմանում նշել,-

– Այս փաստաթղթերը միայն ամերիկեան կողմի փաստաթղթերն են, իսկ թէ դրանք ամբո՞ղջն են, թէ՞ ընտրել են ապացոյցներից որոշները, որոնք վերաբերում են միայն նախագահ Քոչարեանի եւ Հէյտար Ալիեւի հանդիպումներին ու բանակցութիւններին, մենք ենթադրենք,-  Հաստատ ՈՉ։

– Հարցը ճիշտ եւ ամբողջական իմանալու համար անհրաժեշտ է ունենալ ԲՈԼՈՐ կողմերի, ԲՈԼՈՐ միջնորդների նմանօրինակ փաստաթղթերը, որպէսզի եթէ պիտի ինչ-որ բան եզրակացնենք մենք՝ սովորական մահկանացուներս, գոնէ մասամբ ամբողջ տեղեկութիւններն ունենանք։ Միակողմանի տեղեկատւութիւնը ուրիշ նպատակ է հետապնդում․․․ (Վերջում)

– Անչափ կարեւոր է ձեռքի տակ ունենալ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցութիւնների ամբողջ փաթեթը, ռուսական եւ իրանական կողմի հետ բանակցութիւններից նմանօրինակ տեղեկատւութիւնը։ Այլապէս՝ միակողմանի այս բացայայտումը շատ բան չի նշանակում։

Եւ,-

Երկրների ղեկավարները ցանկացած հարցի մասին ուղիղ կամ միջնորդած շատ հանդիպումներ են ունենում․․․ Յետո՞յ․․․

Նրանք շատ հարցեր են քննարկում, շատ առաջարկներ են լինում, նախնական համաձայնութեան են գալիս, յետոյ՝ շարունակում են շփումները, նոր հարցեր ու խնդիրներ են առաջանում, միջազգային եւ տարածաշրջանային իրավիճակներն են փոխւում, որոնց հետեւանքով հարկադրաբար պիտի նորից քննեն բոլոր խնդիրները, եւ այլն, եւ այլն։

Այս ամենը քաղաքականութեան եւ դիւանագիտական ոլորտի նրբերանգներն են, անշուշտ։

Ու,-

Մինչեւ այն ժամանակ, երբ կողմերը ԳՐԱՒՈՐ չեն հաստատում ՈՐԵՒԷ եզրակացութիւն, ապա հանդիպումների եւ բանակցութիւնների այս գործընթացը ՊԱՇՏՕՆԱԿԱՆ առումով ՈՉԻՆՉ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ։

*     *     *

Հայաստանի բոլոր նախագահներն ու պաշտօնատար անձինք հանդիպումներ եւ բանակցութիւններ են ունեցել Ազրպէյճանական կողմի հետ՝ հիմնականում միջնորդուած։ Ես վստահ եմ, որ կան ու կը լինեն այնպիսի հարցեր, որոնց մասին մենք չգիտենք հիմա եւ գուցէ չիմանանք մինչեւ այն ժամանակ, երբ այդ ամենի, կամ որոշ հարցերի մասին պաշտօնական լրատւութիւն լինի։

Մինչեւ Նիկոլի գալը Հայաստանն ու Ազրպէյճանն ունեցել են երեք գրաւոր պայմանաւորուածութիւն, որոնցով ՉԻ ԼՈՒԾՈՒԵԼ Ղարաբաղեան հարցը։ Նոյնը՝ փոխզիջումների հարցն է։

Այս Նիկոլն էր, որ շատերից թաքուն, ու վստահաբար տարբեր հանդիպումների եւ այլ գործարքների արդիւնքում, հայավնաս կարեւոր յայտարարութիւններ արաւ, տապալեց նախկին բանակցութիւններով ձեռք բերուածը, պատերազմ հրահրեց, կործանեց Արցախը, եւ փաստաթղթեր ստորագրեց․․․

*     *     *

Ամերիկեան կողմից կողմից բացայայտուած այս փաստաթղթերի խոշոր մասը վերաբերում է Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխարինելու հարցին։

Ըստ այդ փաստաթղթերի՝ Ռոպերթ Քոչարեանն ու Հէյտար Ալիեւը առանց միջնորդների՝ ուղիղ, բանակցել են եւ որոշ համաձայնութիւնների եկել։ Այս ամենը իմացել է ամերիկեան կողմը, եւ նամակներով զեկուցել ԱՄՆ օրուայ իշխանութիւններին։

Կարեւոր է շեշտել,-

Ռոպերթ Քոչարեանը ՈՉ-ՄԻ գրաւոր յանձնառութիւն չի ունեցել, ոչ-մի պաշտօնական յայտարարութիւն չի ունեցել, ոչ-մի փաստաթուղթ չի ստորագրել Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու համար։

Իսկ թէ ինչո՞ւ ՀԻՄԱ յիշեցին այս ամենը․․․ Դժուար չէ ենթադրել։

Արդէն շրջանառւում են լուրեր, որ Նիկոլը համաձայնել է Մեղրին յանձնել Ազրպէյճանին, եւ այն պարագայում, երբ արդէն այս հարցն արդէն փոխզիջում չէ․․

․ Ներկայիս ՉԿԱՅ Արցախը, հէնց Նիկոլն է դա ճանաչել որպէս Ազրպէյճանի մաս․․․ Մի բան, որ չեն արել նախկին բոլոր իշխանութիւնները։

Ուրեմն ի՞նչ եզրակացնենք,-

Նիկոլը ուզում է Մեղրին Ազրպէյճանին յանձնելու հարցն էլ գցել նախկինների գրպանը…

Բանակցութիւնների մասին մէկ կողմի մի քանի փաստաթուղթերը վկայակոչելով՝ Նիկոլը ուզում է ժողովրդին համոզել, որ Մեղրին վաղուց՝ հէնց նախկին իշխանութիւնների ժամանակ, փոխանցուել էր Ազրպէյճանին․․․ Թուրքի ճարպկութիւն, կամ Նիկոլն ունի շատ լաւ խորհրդատուներ․ հաւանական է նաեւ թուրք, հրեայ, բրիտանացի եւ սորոսական խորհրդականներ։

Սպասենք Իրանի եւ Ռուսաստանի արագ արձագանգմանը։ Յատկապէս Իրանը չի հանդուրժելու, իսկ թէ Հայաստանում զոմպիներին շատ հեշտ է խաբել եւ համոզել նաեւ ա՛յս հարցում, կասկած չունենանք։

Երկրների ղեկավարները, ե՛ւ թշնամի երկրների ղեկավարները շատ հանդիպումներ են ունենում, տարբեր հարցերի մասին բանակցում են․․․ Ե՞ւ․․․ Յետո՞յ․․․

Ամերիկեան կողմը ուղիղ հանդիպումներից մի շարք փաստաթղթեր հրապարակեց․․․ Յետո՞յ․․․

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին