Ուրբաթ, 19. 04. 2024

spot_img

ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ Ազգային Համախմբման Շարժումը Յայտարարում Է Խորհրդանիշի և Կարգախօսի Ստեղծման Մրցոյթ

Սիրելի հայրենակից,

ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ Ազգային Համախմբման Շարժման հիմնադիր խորհուրդը յայտարարում է Շարժման խորհրդանիշի (լոկոյի) և կարգախօսի ստեղծման մրցոյթ:

Յայտերն ընդունւում են գունաւոր և սև-սպիտակ տարբերակներով, պէտք է ներկայացուի էլեկտրոնային կրիչի վրայ: Խրախուսւում է նոյն խորհրդանիշի տարբերակների ներկայացումը տարբեր ձևաչափերով (ծրար, ձևաթուղթ, գովազդ և այլն)՝ կարգախօսի օգտագործմամբ:

Առաջարկները կը քննարկուեն յատուկ յանձնաժողովի կողմից, և հաւանութեան արժանացած տարբերակը կը համարուի Շարժման պաշտօնական խորհրդանիշը և կարգախօսը: Արդիւնքներն ու մրցոյթի բոլոր մասնակիցների անունները կը յայտարարուի մամուլով:

Սոյն մրցոյթը հիմնականում նպատակ ունի Շարժման գաղափարները կիսող մեր համակիր հայորդիներին հաւասարապէս ընդգրկել կազմաւորման գործընթացի մէջ:

Չնայած այն հանգամանքին, որ աշխատանքը պէտք է լինի նուիրատւութեան սկզբունքով, այնուամենայնիւ լաւագոյն աշխատանքների համար սահմանուած են մէկ գլխաւոր խորհրդանշական հոնորար և մէկ խրախուսական մրցանակ: Մնացած  բոլոր մասնակիցները կստանան մրցոյթի մասնակցութեան վկայագրեր:

Յայտերն ընդունւում են մինչև 2023 թ. ապրիլի 30-ը, Վասն Հայրենեաց  Ազգային Համախմբման Շարժման մամուլի ծառայութեան հետևեալ էլեկտրոնային հասցէով. vasn.hayrenyats@gmail.com

Յ.Գ. Լոկոն և կարգախօսը պէտք է արտացոլեն ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ Ազգային Համախմբման Շարժման հետեւեալ նպատակները.

1. Համախմբել Հայ ժողովուրդը պետական եւ ազգային շահերի շուրջ

2. Աջակցել ազգային արժէքների պաշտպանութեանը

3. Նպաստել Հայոց բանակի զարգացմանը

4. Ազգային դաստիարակութեան, կրթական թէ այլ զանազան նախաձեռնութիւնների միջոցով Հայրենասիրութեան ոգին ջամբել հայ նորահաս սերունդներին։

ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ Ազգային Համախմբման Շարժման

մամուլի ծառայութիւն

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին