Արդեն 54 օր շարունակուող Արցախի Հանրապետութեան շրջափակման եւ Ադրբեջանի ցեղասպանական վարքի հերթական դրսեւորման օրերին, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Գանատայի Թէքէեան Մշակութային Միութիւնը եւս միացել է հումանիտար աջակցութեան ծրագրերին՝ Արցախում շրջափակման մէջ գտնուող հայրենակիցներին դրամական աջակցութիւն ցուցաբերելով:
Այս մասին «Արցախփրես»-ի թղթակցի հետ զրոյցում տեղեկացրեց Արցախի Հանրապետութեան նախագահի՝ Սփիւռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնեանը:
«Միացեալ Նահանգների եւ Գանատայի Թէքէեան Մշակութային Միութիւնը ԿԳՄՍ ոլորտի աշխատակից հանդիսացող ընդհանուր առմամբ 212 ընտանիքի երկու փուլով տրամադրել է դրամական աջակցութիւն (ծրագրի ընդհանուր պիւտճէ՝ 21 հազար 200 ԱՄՆ տոլար):
ԱՄՆ-ի եւ Գանատայի Թէքէեան Մշակութային Միութեան Հայաստանեան Ներկայացուցչութեան կողմից գումարը փոխանցուել է ԿԳՄՍ ոլորտի աշխատակից 85 զոհուածների ընտանիքների, 127 տեղահանուած, Արցախի Հանրապետութիւնում բնակվող եւ գործազուրկ ուսուցիչների անձնական հաշիւներին»,-մանրամասնեց Ազատուհի Սիմոնեանը՝ շնորհակալութիւն յայտնելով Թէքէեան Մշակութային Միութեանը Արցախի եւ արցախահայութեանը նեցուկ կանգնելու եւ աջակցելու համար: