Ուրբաթ, 29. 03. 2024

spot_img

Միացեալ Նահանգներում – Ամօթալի է

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

    Անչափ հետաքրքիր զարգացումներ կան Միացեալ Նահանգներում։ Ես առանձնացնում եմ Ճօ Պայտընի նկատմամբ ամեն օր աւելացող ճնշումները, որ տարբեր ձեւերով է ի յայտ գալիս։

    Արդէն դեմոկրատների խօսափող CNN լրատուամիջոցն է քննադատում Պայտընին․․․ Քննադատութիւն բառը շատ քիչ է․ նրանք սկսել են խօսել Պայտընի ստերի մասին, որ նա ասել է ԱՄՆ սենաթոր եղած ժամանակից մինչեւ փոխնախագահութեան շրջանը եւ այսօր։ Հարցը արդէն հասել է ծաղրելուն, եւ այն էլ Պայտընի կուսակիցների կողմից ու դեմոկրատների ջերմ ջատագով CNN-ի տարբեր հաղորդումների ժամանակ։

    Հիմա ի՞նչ պիտի անի երկար տարիներ քաղաքական գործունէութիւն ունեցող ու բարձր պաշտօններ զբաղեցրած Ճօ Պայտընը՝ ի տես այն վերաբերմունքի, որ արժանանում է իր կուսակիցների կողմից․․․

    Հաւանական է, որ վերջին շաբաթներում Պայտընի  դէմ շղթայազերծուած յարձակումը՝ դեմոկրատների ներքին պայքարի արդիւնք է։

    Իմ հնարաւորութիւնների սահմաններում միշտ փորձել եմ հետեւել քաղաքական ու տնտեսական կեանքին․ յատկապէս ուշադրութեան կենտրոնում եմ պահում Միացեալ Նահանգների վիճակը։

    Կարող էք վկայել, որ տարիներ առաջ սկսեցի գրել Դեմոկրատ կուսակցութեան մէջ պառակտման վերաբերեալ, եւ այս պառակտումը, հաւանաբար, իր վերջին փուլերում է ու վերջնական արդիւնքը չի ուշանայ։

    Յառաջիկայ մէկ-երկու տարին որոշիչ է լինելու Միացեալ Նահանգների, ե՛ւ աշխարհի համար։ Ու բոլոր նրանք, որ Հայաստանում եւ հայկական մերօրեայ հարցերի կապակցութեամբ յոյսեր են կապում արեւմուտքի հետ, չարաչար սխալւում են։ Թէ՛ Եւրոպան, թէ՛ Միացեալ Նահանգները անկիւնադարձային ժամանակներում են, որը պայմանաւորուած է յատկապէս ներքին/ ներազգային զարգացումներով։ Կարծում եմ, այդ զարգացումները աւելի տեսանելի են հիմա՝ անցեալ տարուայ հետ համեմատած։

*     *     *

    ԱՄՆ Արդարադատութեան նախարարութեան եւ երկրի Ֆետերալ հետախուզական աշխատակիցները երեք անգամ խուզարկել են Ճօ Պայտընի առանձնատները, ու գտել են ուրիշ գաղտնի փաստաթղթեր, որ ապօրինի պահուել էր այդտեղ։

    Այսպիսով Պայտընի աշխատավայրի խուզարկման հետ միասին, FBI-ը 4 անգամ խուզարկում է կատարել՝ հետեւեալ թուականներին, ու յայտնաբերել է գաղտնի փաստաթղթեր,-

    – 2022-ի Նոյեմբերի 2-ին՝ նախքան Քոնկրէսի ընտրութիւնները, որի մասին ամերիկացիները իմացան շատ ուշ,

    – 2022-ի Դեկտեմբերի 20-ին,

    – 2023-ի Յունուարի 11-ին, եւ

    – Անցեալ օրը՝ 2023-ի Յունուարի 20-ին։ Գուցէ յառաջիկայում ուրիշ խուզարկումներ էլ լինեն։

    Յայտնաբերուած բոլոր փաստաթղթերը փոխանցուել է Ազգային արխիւ, ու Պայտընի փաստաբանները յայտնել են, որ ԱՄՆ նախագահ Պայտընը պատրաստ է ամբողջութեամբ համագործակցել Ֆետերալ Հետախուզական Ծառայութեան հետ։

    Այսօր մի լրագրող համադրուած հարցում ուղղեց Ճօ Պայտընին՝ յայտնաբերուած փաստաթղթերի կապակցութեամբ։ Պայտընը գրաւոր ու մի-երկու նախադասութեամբ պատասխանեց լրագրողի բանաւոր հարցումին։ Մոռացկոտ է Պայտընը ու չէր կարող բանաւոր պատասխանէր։ Նա ոչ-մի բացատրութիւն չտուեց, ու միայն կարդաց, որ համագործակցելու է փաստի առնչութեամբ։

*     *     *

    Աշխարհին սպասուող տնտեսական անկման եւ նախատեսուող սոսկալի գնաճի մասին լուրերն անպակաս են։ Վիճակը ԱՄՆ-ում արդէն զգայուն եւ մտահոգիչ է։ Արդէն Google-ը 12,000-ով պակսեցրեց իր աշխատակիցների թիւը՝ ամբողջ աշխարհում։ Նոյնը պատրաստւում են անել Մայքրոսաֆթը եւ ուրիշ հիմնարկներ։ ԱՄՆ-ին սպասւում է գործազրկութեան մեծ ալիք ու տնտեսական մեծ յորդում/ ճգնաժամ։ Եւ այս ամենը իր ուղիղ հետեւանքն է թողնելու քաղաքական զարգացումների վրայ, յատկապէս արտաքին քաղաքականութեան ոլորտում։

    Դեմոկրատների սպառուած հին թեւը փորձեց ներքին զարգացումներից ու նահանջից ուշադրութիւնը շեղել դէպի դուրս՝ աշխարհի տարբեր մասերում պատերազմ սկսելով, կամ՝ պատերազմ հրահրելու փորձեր անելով։ Այս թեւը կասեցւում է արդէն՝ հէնց Դեմոկրատ կուսակցութեան նոր թեւի կողմից, որոնք թիրախաւորել են այն աշխարհը անկայունացնող ու պատերազմի տանող իրենց կուսակիցներին։ Պայտընի վրայ վերջին ճնշումները քաղաքական այս զարգացման դրսեւորումներն են։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին