Հինգշաբթի, 25. 04. 2024

spot_img

Առակափունջ – 2

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

    Ստորեւ 13-րդ դարի հայ առակագիր Վարդան Այգեկցուց երկու առակ։ Կը նկատէք, որ այդ առակները հայութեան ներկան են, այն տարբերութեամբ, որ Այգեկցին խորիմաստ մտքերն արտայայտել է շատ պարզ ու մատչելի, իսկ մերօրեայ հայ մտաւորականները մեր ներկան վերլուծում ու բացատրում են քաղաքական, գաղափարական ու փիլիսոփայական բառապաշարով․ յաճախ՝ խրթին։

Վարդան Այգեկցի

(13-րդ դարի առակագիր, քահանայ)

                               Իշխան եւ այրի կին
        Մի իշխան կար խիստ չար եւ անիրաւ։ Եւ նոյն քաղաքում ապրում էր մի այրի կին, եւ իշխանը հարկ պահանջելով նեղում էր նրան եւ այրի կինն աղօթում էր, որ իշխանն ունենայ խաղաղ ու երկար կեանք։ Գնացին, ասացին իշխանին, թէ քո չարութեան համար աղօթում է այրին։ Եւ իշխանը եկաւ եւ ասաց․ «Ես քեզ բարիք չեմ արել, ո՜վ կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղօթում»։ 
        Այրի կինն ասաց․ «Քո հայրը վատ մարդ էր․ ես անիծեցի եւ նա մեռաւ։ Դու նստեցիր նրա տեղը՝ աւելի խիստ չար։ Ես այժմ վախենում եմ, որ մեռնես ու քո որդին քեզնից աւելի չար լինի»:
                              Իմաստուն զինուոր
             Մի ոմն իմաստուն զինուոր պատերազմ էր գնում եւ նա երկու ոտքով կաղ էր։ Եւ զինուորներից մէկը նրան ասաց․ «Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկոյն կսպանեն, որովհետեւ փախչել չես կարող»։ Եւ նա ասաց․ «Ով անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, եւ կռուելու եւ յաղթելու»։ 
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին