Հինգշաբթի, 27. 03. 2025

spot_img

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեկնեց Ամերիկայի Միացեալ Նահանգներ

Հաղորդագրութիւն

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացեալ Նահանգներ։

ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմում Վեհափառ Հայրապետը կը հանդիպի թեմակալ առաջնորդի եւ թեմական խորհրդի հետ։ Նորին Սրբութիւնը հանդիպումներ կ’ունենայ նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ՝ քննարկելու նրանց հոգածութեամբ իրականացուող ծրագրերը:

Նախատեսւում են այլ անձանց եւ կազմակերպութիւնների հետ հանդիպումներ, որոնց ընթացքում կարծարծուեն արցախեան երկրորդ պատերազմի պատճառած հետեւանքների եւ առկայ մարտահրաւէրների հետ առնչուած հարցեր։

Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետի հետ լինելու են Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը եւ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսեանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի յատուկ տնօրինութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի յատուկ յանձնարարութիւններով Հայրապետական նուիրակ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը մեկնել է ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին