Երկուշաբթի, 13. 01. 2025

spot_img

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը օգոստոսի 4-ին մշտական ներկայացուցչության  աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի և արցախյան ազատամարտում նահատակված հերոսների հիշատակին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունից:

 

Մշտական ներկայացուցիչն այցելել է նաև ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել տավուշյան ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողներին: Սերգեյ Ղազարյանը Արցախի Հանրապետության Նախագահի և իշխանությունների անունից երախտագիտություն է հայտնել  նրանց հայրենասիրության, ցուցաբերած անձնվիրության համար, մաղթել շուտափույթ ապաքինում:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին