Հինգշաբթի, 12. 12. 2024

spot_img

Հայկական կողմի զոհերի մասին կեղծ լուրերը տարածում են ադրբեջանցի հաքերները

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածությունն ուղեկցվում է հակառակորդի կողմից սոցիալական ցանցերում իրականացվող քարոզչությամբ, ապատեղեկատվությունների տարածմամբ, ինչպես նաև անմիջական հարձակումներով՝ համակարգչային ցանցերի և սերվերների վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ այժմ սոցիալական տարբեր ցանցերում՝ Facebook, VK, Telegram, Tik-Tok, YouТube և այլն, կարող եք հանդիպել օգտահաշիվների, որոնք գրում են հայերեն, սակայն իրականում Ադրբեջանի կողմից ղեկավարվող հաքերներ են։

Քանի որ հայ հասարակությունը  մեծապես օգտվում է Facebook-ից, վերջիններս առավել ակտիվ են հենց այդ հարթակում։ Հաքերները՝ ինչպես ֆեյք էջերով, այնպես էլ հայ օգտատերերի կոտրած էջերով, տարածում են կեղծ լուրեր՝ լսարանին ապակողմնորոշելու և խուճապ տարածելու համար։ 

Նմանօրինակ կեղծ էջերը այժմ տարածում են տեղեկություն, թե իրենց եղբայրները, որոնք ծառայում են բանականում, խոսում են ավելի քան 37 զինծառայողի մահվան մասին, իսկ ՀՀ կառավարությունը թաքցնում է հանրությունից այդ փաստը։

Հարկ է նշել, որ, ի հակադրություն ադրբեջանական քարոզչության, ՀՀ ՊՆ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հայկական կողմում մարդկային զոհեր չկան։

«Հարգելի քաղաքացիներ, մի՛ տարածեք նմանօրինակ գրառումներ, այդպիսով դուք նպաստում եք ադրբեջանական քարոզչության վերարտադրմանը։ Հետևեք միայն պաշտոնական լրահոսին, իսկ կասկածելի և ոչ արժանահավատ տեղեկատվությունները կարող եք փոխանցել «Տեղեկատվության ստուգման կենտրոնին», մենք հնարավորինս արագ կստուգենք լուրի իսկությունն ու կհայտնենք ձեզ դրա մասին»,- ասված է Տեղեկատվության ստուգման կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին