Հինգշաբթի, 25. 07. 2024

spot_img

Թուրքիայում COVID-19-ից մահացածների թիվն անցել է 5 հազարը

 Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսի 1268 նոր դեպք է գրանցվել, մահերի թիվն ավելացել է 27-ով, այսպիսով հատելով 5 հազարի սահմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջայի «Թվիթեր»-ի գրառմանը:

«Այսօր կորոնավիրուսի 1268 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհանուր թիվը 190 հազար 165 է: Մենք կորցրել ենք 27 վարակվածի, մահացածների ընդհանուր թիվը 5001 է: Կորոնավիրուսից այսօր բուժվել է 1315 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը 162 հազար 848 է»,- գրել է Քոջան:

Թուրքիան կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում 12-րդն է:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին