spot_img

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 6-ին այցելել է Պետական եկամուտների կոմիտե և աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տիգրան Ավինյանի գրասենյակից, փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանին՝ նշելով, որ  նա անցած երկու տարիների ընթացքում ոչ միայն ապահովել է Կոմիտեի անխափան աշխատանքը, այլև էականորեն բարձրացրել է կառույցի արդյունավետությունը՝ բարեփոխումների իրականացման, վարչարարության բարելավման, թվային նոր գործիքների ներդրման և եկամուտների գերակատարման ուղղություններով:

Փոխվարչապետը հաջողություն է մաղթել նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին՝ մաքսային բարեփոխումների առաջմղման, արդյունավետ վարչարարության և աշխատանքների անխափանությունն ապահովելու հարցերում: Չնայած սպասվելիք դժվարին ժամանակներին՝  փոխվարչապետը համոզվածություն է հայտնել, որ ՊԵԿ-ը կարողանալու է ապահովել այն արդյունքները, որոնք նախանշված են և էլ ավելի բարձր արդյունքներ գրանցել:

 

Դավիթ Անանյանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին անցած երկու տարիների համատեղ աշխատանքի համար և շնորհավորել ու զորակցություն հայտնել Էդվարդ Հովհաննիսյանին՝ նորանոր ձեռքբերումներ մաղթելով:

ՊԵԿ նորանշանակ նախագահը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված վստահության համար և հավաստիացրել, որ Կոմիտեն իր առջև դրված խնդիրները կլուծի ամենաբարձր մակարդակով:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին