Կիրակի, 26. 05. 2024

spot_img

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 358-ի վիճակը գնահատվում է ծանր, 58-ինը՝ ծայրահեղ ծանր

 Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձնանցից 358-ի վիճակը գնահատվում է ծանր, 58-ինը՝ ծայրահեղ ծանր։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 30-ին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկվա դրությամբ, ունենք 358 ծանր վիճակում գտնվող քաղաքացի, 58՝ ծայրահեղ ծանր, 15՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված քաղաքացի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ բժշկական հաստատությունների վերակենդանացման բաժանմունքներն աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով:

Հայաստանում մայիսի 30-իժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8927 դեպքորոնցից 3317-նառողջացածԿորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5435 պացիենտԸնդհանուր առմամբկատարվել է 57 հազար 81 թեստավորումԸնդհանուր առմամբկորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 127 դեպք:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին