Շաբաթ, 05. 10. 2024

spot_img

Նախագահն ու Կաթողիկոսը հարգանքի տուրք մատուցեցին Հաղթանակի զբոսայգում

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, օրվա առթիվ վաղ առավոտյան Երևանի «Հաղթանակի» զբոսայգի էին եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, հոգևորականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: 

Նրանք ծաղիկներ խոնարհեցին «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին: «Հաղթանակի» զբոսայգում են նաև օրվա հերոսները՝ վետերանները, որոնք մեծարվում են, երախտագիտության ու շնորհակալական խոսքեր լսում իրենց կատարած սխրանքների համար:

Օրվա ընթացքում սպասվում է օդային շքերթ՝ ՀՀ ռազմաօդային ուժերի մասնակցությամբ:

Մայիսի 9-ի հաղթանակների տոնն առանձնանալու է նաև համերգով, շնորհավորելու են արվեստի ոլորտի ներկայացուցիչները: Մայիսյան հաղթանակներին նվիրված համերգային ծրագրում սիրված կատարողները հանդես են գալու բազմաժանր ու հետաքրքիր ստեղծագործություններով: Համերգային ծրագրում ընդգրկված են ՀՀ պաշտպանության նախարարության նվագախումբը, Երգի պետական թատրոնը, «Նեմրա» ռոք խումբը և այլն: Համերգը սպասվում է երեկոյան:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին