spot_img

Շաքարախտով հիվանդացության աճի միտում է նկատվում

Ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում նկատվում է շաքարախտով հիվանդացության աճի միտում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նիստում «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացման մասին հարցի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան»խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե ԱՊՀ երկրների համեմատ հիվանդացության ինչպիսի ցուցանիշ կա:

«Բոլոր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում շաքարախտով հիվանդացության աճի միտում է նկատվում: Ներկայումս ֆիզիկական պասիվության, սննդակարգի հետ կապված՝ մարդկանց մոտ այս հիվանդացության աճը առկա է: Համեմատական առումով Հայաստանը միջին ցուցանիշներ է գրանցում, արտառոց, տարբերվող ցուցանիշներ չունի»,-ասաց նա:

Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանում հիվանդացության բեռը 4-րդ տեղում է մահացության առումով:

«Բարգավաճ Հայաստան»-ից Կարինե Պողոսյանը նշեց, որ այս պահին շաքարային դիաբետ հիվանդությամբ տառապողների թիվը շուրջ 94 հազար է, որոնցից 15 հազարը ինսուլինակախյալ հիվանդներ են: Նա հետաքրքրվեց, թե  «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումն ի՞նչ հնարավորություն կտա դիաբետի վաղ հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ: Փոխնախարարը նշեց՝ համաձայնագրին միանալը կարևոր է, սակայն ԱՊՀ շրջանակում մինչև այս էլ ակտիվ աշխատքներ են տարել, մասնակցել միասնական քննարկումներին, հիվանդության բուժման նորանոր մեթոդների քննարկմանը: Նա կարևորեց նաև պացիենտների կյանքի որակի պահպանմանն ուղղված գիտելիքների ձեռքբերումը: «Ուստի փորձում ենք այս հարթակների հետ ամբողջ ծավալով համագործակցել, գործընկերներ երկրների հետ փոխանակել մեր փորձը»,-նշեց նա:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին