spot_img

Նոր Զելանդիան դեռ երկար ժամանակ չի բացի սահմանները օտարերկրացիների համար

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ, կորոնավիրուսով պայմանավորված, դեռ երկար ժամանակ չի պատրաստվում բացել սահմանները օտարերկրացիների համար:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ինտերֆակս»-ը: Նա հայտարարել է, որ Ավստրալիայի հետ քննարկել են երկու երկրների քաղաքացիների տեղաշարժի հնարավորությունը: Ջասինդա Արդերնը տեղեկացրել է, որ այլ երկրների քաղաքացիները դեռ հնարավորություն չեն ունենա մուտք գործելու Նոր Զելանդիա:

Նոր Զելանդիան և Ավստրալիան շատ արագ փակել են սահմանները օտարերկրացիների համար, երբ աշխարհում տեղի ունեցավ կորոնավիրուսի բռնկում: Երկու երկրներն էլ ներկայում հայտնում են վարակի տարածման դեմ պայքարում իրենց հաջողության մասին:

Նոր Զելանդիան երկրորդ օրն անընդմեջ հայտնում է նոր դեպքերի բացակայության մասին: Երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակվածության 1 137 դեպք, 20 մարդ մահացել է: Ավստրալիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է ավելի քան 6 հազար 800, մահացել է 96 մարդ: Վերջին օրերին այնտեղ գրանցվում է 10-19 նոր դեպք:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին