spot_img

Նախարարությունն անդրադարձել է նոր կորոնավիրուսով վարակվելու հնարավոր կրկնակի դեպքերին

ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է անդրադարձել է նոր կորոնավիրուսով վարակվելու հնարավոր կրկնակի դեպքերին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարության մամուլի հաղորդագրության մեջ նշված է. «Աշխարհում, նաև Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման կրկնակի դեպքեր:

Այժմ միջազգային ակադեմիական մակարդակներում քննարկվում են` արդյոք կրկնակի վարակման դեպքեր են, այսինքն նորից անձը վարակվե՞լ է, թե պարզապես եղել է վիրուսի ապաակտիվացում և հետո ակտիվացում:

Այսօր դեռևս այս հարցի վերջնական և միանշանակ պատասխան չկա, քանի որ վիրուսը ապաակտիվ վիճակում չի հայտնաբերվել: Սակայն գիտական հանրությունը հակված է այն մտքին, որ կարող է վիրուսի ոչ ակտիվ մասնիկների առկայություն լինել հյուսվածքներում` երբ վիրուսը չի բազմանում, սակայն ՌՆԹ-ն առկա է բջիջների մեջ, ինչը հայտնաբերվում է թեստավորման արդյունքում:

Այդուհանդերձ նման դեպքերը Հայաստանում այս պահին 3-ն են: Պացիենտները որևէ գանգատ կամ ախտանիշ չունեն: Վերջիններիս մոտ վիրուսը կրկին հայտնաբերվել է հիվանդանոցից դուրս գրվելուց 2 շաբաթ հետո: Նրանք մեկուսացվել են` հավանական վարակը կանխարգելելու նպատակով:

Նշենք, որ Հարավային Կորեայի գիտնականներն էին եկել այն եզրակացության, որ նման դեպքերը ոչ թե կրկնակի վարակում է, այլ վիրուսի մասնիկների պահպանում բերանի խոռոչի, կոկորդի հյուսվածքներում, ինչը հայտնաբերվում է ՊՇՌ թեստավորմամբ:

Դեռևս այս հարցի վերջնական և ստույգ պատասխան չկա: Ուստի, պետք է շարունակել պահպանել անվտանգության կանոնները»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին