Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտունու շրջան եւ ծանոթացել այնտեղ տարվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ։: