Երկուշաբթի, 24. 03. 2025

spot_img

Աֆրիկայում 1691 մարդ է մահացել կորոնավիրուսից

Աֆրիկայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 1691-ի, վարակվածների թիվը՝ 40635-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝  հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչությանը:

«Նոր կորոնավիրուսի ավելի քան 40 հազար դեպք է հաստատվել Աֆրիկա մայրցամաքում: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 1600 մարդ»,- ասված է ԱՀԿ հաղորդագրությունում:

Աֆրիկայում ամենաշատ թվով դեպքերն արձանարգվել են Հարավաֆրիկյան Հանրապետությունում (5951 դեպք), հաջորդը Եգիպտոսն է՝ 5895 դեպքով, հետո Մարոկկոն՝ 4529 դեպք, և Ալժիրում՝ 4154 դեպք:

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 417 հազար 609-ըՄահացածների թիվն անցել է 239 հազարըԱպաքինվել է 1 միլիոն 088 հազար 817 մարդ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին