Հինգշաբթի, 12. 02. 2026

spot_img

Գրողների միությունը լույս է ընծայել «Հողը կը խօսի» ժողովածուն

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ Հայաստանի գրողների միությունը հրատարակել է «Հողը կը խօսի» ժողովածուն, որում ընդգրկված են եղեռնազոհ գրողների ստեղծագործությունները:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ գրքում ներառվել են Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Արտաշես Հարությունյանի, Գրիգոր Զոհրապի, Երուխանի, Թլկատինցու, Գեղամ Բարսեղյանի, Տիգրան Չյոքուրյանի և Ռուբեն Զարդարյանի գործերը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ գիրքը 2015 թվականին հրատարակվել է չորս լեզվով՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն:

Գերմաներեն գիրքը լույս է տեսել նաև Գերմանիայում: Գրքի շնորհանդեսն անցկացվել է Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում, այնուհետև այն ներկայացվել է Հալլեի քաղաքապետարանում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին չորս լեզվով հրատարակված գիրքը ցուցադրվել է Մոսկվայում, Վիեննայում, Մայնի Ֆրանկֆուրտում, Սալոնիկում, Ժնևում, Փարիզում և այլուր:

«Հայոց լեզվով գիրքը նոր ենք հրատարակել: Աշխատում էինք այն օտար լեզուներով  ներկայացնել՝ միջազգային հանրությանը ծանոթացնելով եղեռնազոհ գրողների ստեղծագործություններին: Այժմ մտածում ենք այն թարգմանել նաև այլ օտար լեզուներով»,-նշեց Միլիտոնյանը:

Գիրքը կազմել է Հայաստանի գրողների միությունը, այն լույս է ընծայել «Վան Արյան» հրատարակչությունը՝ Լեոնիդ Գոգորյանի աջակցությամբ։

Ծրագրի ղեկավարն ու խմբագիրն Էդվարդ Միլիտոնյանն է,
կազմողները ՝ Հերմինե Նավասարդյանն ու Տիգրան Գաբոյանը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին