Կիրակի, 26. 05. 2024

spot_img

Արցախում հաստատված դեպքերի քանակը հասավ 6-ի

Արցախում ապրիլի 12-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 6-րդ դեպքը, կա 12 մեկուսացված, թեստավորվել է 57 մարդ։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ ապրիլի 11-ին թեստավորված 9 քաղաքացիներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակ: Վերջինս Քարվաճառում վարակված քաղաքացու կինն է, ով մինչ այս պահը ինքնամեկուսացված էր: Թեստի դրական պատասխանից հետո քաղաքացին մեկուսացվել է Շահումյանի շրջանի Քարվաճառի շրջանային բուժմիավորումում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Արցախում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի «Ֆեյսբուք»-ի էջից։

«Քարվաճառի վարակված երկրորդ դեպքով անձի շրջանակը ճշտված է, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար. կորոնավիրուսային վարակին բնորոշ ախտանիշներ չունի:

Քաշաթաղի բուժմիավորումում այսօր մեկուսացվել են Միրիկ համայնքից ևս երկու քաղաքացիներ, ովքեր այդ համայնքում վարակված քաղաքացու շփման առաջին շրջանակից էին:

Այս պահին մեկուսացված քաղաքացիների թիվը 12 է, այդ թվում՝ 4 վարակակիրները:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով», ասվում է գրառման մեջ:

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ապրիլի 12-ին ստորագրել է երկրում մինչև մայիսի 12-ն արտակարգ իրավիճակ հայտարարելու հրամանագիր։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին