spot_img

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից ավելի քան 500-ը բուժման կարիք չունի

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից ավելի քան 500-ը ըստ էության որևէ բուժում չի ստանում, որովհետև չունի նույնիսկ ջերմություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կապիտալ ծրագրերի իրականացման ընթացին վերաբերող խորհրդակցությանն իր խոսքում:

«Այս պահի դրությամբ մեր երկրում կա 770 դրական ախտորոշված դեպք, ունենք, ցավոք սրտի, 7 մահ, 43 մարդ առողջացել է: Եվ այս  պահի դրությամբ 720 մարդ գտնվում է բուժման պրոցեսի մեջ՝ իհարկե այնքանով, որքանով այդ բուժումը  կարելի է համարել այդպիսին, քանի որ մեծամասնությունը՝  ավելի քան 500 մարդ, ըստ էության որևէ բուժում չի ստանում, որովհետև նույնիսկ ջերմություն չունի: Բայց, այնուամենայնիվ, նրանք վարակակիրներ են եւ նրանց պետք է պահել նման պայմաններում, որպեսզի վարակի տարածումը կանխարգելվի»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց՝ ցավոք կորոնավիրուսի համավարակը տարածվում է ամբողջ աշխարհում: Այս պահի դրությամբ աշխարհում  կա 1 մլն 119 հազար հաստատված դեպք, արձանագրվել է 59 հազար 245 մահ, 229 հազար 338 մարդ առողջացել է:

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին