spot_img

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 1400 մարդ

Կորոնավիրուսի հետանքով ԱՄՆ-ում մեկ օրում ավելի քան 1400 մարդ է մահացել: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի Ջոն Հոփքինսի հետազոտությունների համալսարանին:

Վերջին մեկ օրում  1423 մահվան դեպք է գրանցվել: Մեկ օրվա ընթացքում դա մահացության ամենաբարձր ցուցանիշն է վարակի բռնկումից ի վեր: Նախորդ ցուցանիշը եղել է ապրիլի 1-ին, երբ մեկ օրում 1243 մարդ էր մահացել: ԱՄՆ-ում մահացածների ընդհանուր թիվն անցում է 7 հազար 400-ը: ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակվածության ընդհանուր թիվը 276 հազարից ավելին է, համալսարանի տվյալներով օրվա ընթացքում 30 հազարից ավելի նոր դեպք է գրանցվում:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին