Շաբաթ, 19. 04. 2025

spot_img

Վարակի թեժ կետ համարվող ԱՄՆ-ում ապահովագրություն չունեցողները խնդրի առաջ են կանգնել. Euronews

ԱՄՆ-ում մեկ օրվա ընթացքում մահացության ցուցանիշը կազմել է 1169: Վարակի բռնկումից ի վեր երկրում սա ամենաբարձր ցուցանիշն է:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ երկրի բազմաթիվ բնակիչներ չունեն բժշկական ապահովագրություն: Եվ թե ինչ ֆինանսավորմամբ պետք է կազմակերպվի նրանց բուժումը, դեռ հայտնի չէ: Իր ամենօրյա բրիֆինգի ժամանակ ԱՄՆ նախագահն անդրադարձել է այս թեմային:

«Մենք հիմա կոնգրեսի միջոցով փորձում ենք նոր հնարավորություններ սահմանել, որոնք թույլ կտան այդ մարդկանց ստանալ գումար և դրանով վճարել բուժման համար: Նախկին օրենսդրական կարգավորումներն այս իրավիճակում չեն աշխատում»,-ասել է նախագահ Թրամփը:

ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաև հիվանդանոցներում անհրաժեշտ պարագաների ու սարքավորումների խնդրին: Նա նկատել է, որ առաջիկայում կսկսեն ժամանել առաջին խմբաքանակները, իսկ պահուստ ունենանալու համար ժամանակ է պետք: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ինքը կարող է արտադրել անհրաժեշտ սարքավորումներ:

«Մենք ներկայում որպես երաշխավոր ենք հանդես գալիս, ապահովագրում ենք, սակայն ուղղակի ձևով չենք զբաղվում պատվերների տեղակայմամբ»,-ասել է նա:

Բժշկական անձնակազմն իր զարմանքն է հայտնել անհրաժեշտ պարագաների պակասության առնչությամբ: Նրանք պհանջում են անհապաղ լուծել այդ հարցը:

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին