Շաբաթ, 19. 04. 2025

spot_img

Թաիլանդը կարող է խստացնել պարետային ժամը

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան-Օչանը լրջորեն դիտարկում է երկրում 24 ժամյա պարետային ժամ մտցնելու հարցը: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով կառավարության մամուլի քարտուղար Նարիմոն Պինոսինվատին:

Ավելի վաղ ընդունված որոշման համաձայն, երկրում ներկայում պարետային ժամ է սահմանվել երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան 4:00-ը:

«Վարչապետը լրջորեն մտածում է 24 ժամյա պարետային ժամի մասին: Ամեն ինչ կախված կլինի առաջիկա 7 օրերին վարակվածների թվի ավելացման դինամիկայից և թե որքանով մեր քաղաքացիները կպահպանեն անհրաժեշտ կանոնները»-ասել է նա:

Թաիլանդում արձանագրվել է կորոնավիրուսի վարակվածության 1978 դեպք: Մահացության ցուցանիշը 19-ն է: 

 

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին