Շաբաթ, 19. 04. 2025

spot_img

Վրաստանում կորոնավիրուսի տարածման պիկը սպասվում է ապրիլի երկրորդ կեսից

Վրաստանում կորոնավիրուսի տարածման պիկը սպասվում է ապրիլի երկրորդ կեսից:  «Արմենպրես»ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:

«Մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մոտավորապես մինչև ապրիլի 10-ն իրավիճակը վերահսկելի կլինի, թեպետ վարակվածների թիվը կաճի: Սպասվում է, որ բռնկման պիկը կլինի ապրիլի երկրորդ կեսին»-նշել է նախարարը:

Նրա խոսքով, զարգացող սցենարում գլխավոր դեր ունի կառավարության և քաղաքացիների համատեղ աշխատանքի արդյունավետությունը: Նախարարը նաև նշել է, որ Վրաստանի սահմաններից դուրս իրենց քաղաքացիների մոտ գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 35 դեպք: Նրանցից 5-ը մահացել է:

Վրաստանի իշխանությունները մինչև ապրիլի 21-ը հայտարարել են արտակարգ դրություն՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ: Ավելի ուշ մտցվել է համընդհանուր կարանտին, սահմանվել է պարետային ժամ երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 6:00-ն:

Վրաստանում կորոնավիրուսի վարակվածության հաստատված 130 դեպք կա:

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին