Կիրակի, 20. 04. 2025

spot_img

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում ամբողջությամբ ներգրավված է 9 ԲԿ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի գործում ամբողջությամբ ներգրավված է 9 բժշկական կենտրոն․ 16  հյուրանոցային համալիրում են գտնվում վարակված, սակայն հիվանդության թեթև ընթացք ունեցող անձինք և կոնտակտավորներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Պայքարի շրջանակում 16 հյուրանոցային համալիրում և հանգստյան տներում կան պահվող մեր քաղաքացիներ, որոնց մի մասը դրական, բայց թեթև ընթացք ունեցող հիվանդությամբ են, իսկ մյուս մասը կոնտակտավորներ են: Ամեն հյուրանոցը ենթադրում է  դրա համար հատուկ անձնակազմ՝ համաճարակաբան, բժիշկ, մատակարարումների գծով մասնագետներ և համակարգը շատ արագ է ծավալվում ՝կարծես պատերազմական դրության ժամանակ, երբ նոր հզորություններ են մոբիլիզացվում թշնամուն դիմակայելու համար: Մեր դեպքում էլ այսպիսի ռեսուրսներ են մոբիլիզացվում: 9 բժշկակական կենտրոններ արդեն ամոբղջությամբ ներգրավված են այս հիվանդության դեմ պայքարի գործում: Դրանցից ամենամեծը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն վաղվանից իր վրա կվերցնի ամենամեծ բեռը»,-ասաց Թորոսյանը:

Նա նշեց՝ վերջինս Հայաստանում ամենամեծ մահճակալային ֆոնդ ունեցող հիվանդանոցն է:

Հայաստանում ապրիլի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 էարձանագրվել է մահվան 4 դեպքՀայաստանում ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 33 քաղաքացիԱյս պահին փաստացի բուժում է ստանում 626 պացիենտ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարելԱրտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-իցժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ըժամը 17:00-նՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին